Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Starthub 360. Հակոբ Հակոբյան՝ Ստարտափ Արմենիա Հիմնադրամի և Սևան Ստարտափ Սամմիթի հիմնադիր. տեսանյութ
17/08/2019 14:40

Starthub 360. Հակոբ Հակոբյան՝ Ստարտափ Արմենիա Հիմնադրամի և Սևան Ստարտափ Սամմիթի հիմնադիր. տեսանյութ

120 ստարտափներ և մասնակիցներ աշխարհի 50 երկրներից․ այս տարի «Սևան Ստարտափ Սամմիթ»-ն աննախադեպ էր այցելուների, ներդրողների, ներկայացված նախագծերի քանակով ու բովանդակությամբ: Արդեն 4 տարի SSS-ին մասնակցելու համար Հայաստան և դեպի Սևան են գալիս 1000-ից ավելի ձեռներեցներ, այն դարձել է հայկական նորարարական ու ձեռնարկատիրական գլխավոր հարթակներից մեկը։

StartHub 360 նախագծի հյուրը Seaside Startup Summit-ի համահիմնադիր Հակոբ Հակոբյանն է։ Հակոբի հետ զրուցել ենք հայկական ֆենոմենային ՏՏ շարժման, #SSS ընտանիքի, ձեռներեցության նոր մոդելի, փոփոխվող աշխարհի  և ապագայի մասին։

#SSS թիմը վստահ է, որ Հայատանը կարող է դառնալ համաշխարհային ստարտափ կենտրոն և արվելու է հնարավորը գաղափարը կյանքի կոչելու համար։

««Seaside Startup Summit»-ը հայկական ֆենոմեն է, որը դառնում է համաշխարհային շարժում, ձևավորում է ներդումների և գործարքների նոր մշակույթ», – նշում է Հակոբը։

«Սևան Ստարտափ Սամմիթ»-ի մասնակցները մրցում էին 100․000 դոլար մրցանակային և 100․000 դոլար երաշխավորված ներդրումային ֆոնդի համար։