236
Ucom. հեռուստաալիքների քանակը ավելացվում է 12-ով և առաջարկվում դիտել դրանք առանց հավելավճարի

Ucom. հեռուստաալիքների քանակը ավելացվում է 12-ով և առաջարկվում դիտել դրանք առանց հավելավճարի

Օգոստոսի 1-ից Ucom TV-ի ալիքների ցանկը կհամալրվի 12 նոր հեռուստաալիքներով, որոնցից 9-ը կհեռարձակվեն HD որակով։ Մինչև սեպտեմբերի 1-ը Ucom-ի uTV, TriplePlay, 4Play բաժանորդներն ի լրումն իրենց փաթեթներում արդեն ներառված հեռուստաալիքների հնարավորություն ունեն առանց հավելավճարի դիտելու ավելացված 12 ալիքները։ 

Նշյալ բաժանորդները կարող են մեկ ամիս շարունակ անվճար դիտել, իսկ հավանության դեպքում՝ իրենց փաթեթներում լրավճարով ներառել մասնավորապես TV 3, Bridge TV HITS, BRIDGE Classic, Amedia Hit HD, A1 HD, A2 HD, RT DOC HD, Viasat Nature HD, В мире животных HD, Animal Planet HD, TLC HD և Discovery Science HD հեռուստաալիքները։

«Ucom-ը մշտապես թարմացնում է իր ցանցում առկա հեռուստաալիքների ցանկը և այսօրվանից հնարավորություն է ընձեռում իր բաժանորդներին մեկ ամսվա ընթացքում առանց հավելավճարի փորձարկելու բոլորովին նոր հեռուստաբովանդակություն։ Նաև որպես հաճախորդամետ ընկերություն մենք ջանում ենք հատկապես HD որակի հեռուստաարտադրանքն ավելի հասանելի ու մատչելի դարձնել մեր բաժանորդների համար», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հավելենք, որ առաջարկը հասանելի չէ uTV Box և uTV Econom ծառայությունների բաժանորդներին։

Կարճ հասցե: geek.am/u/5919.html
Ucom Telecom Հայաստան

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2962 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Արինա Առուստամյանը նշանակվել է Beeline-ի կոմերցիոն տնօրենի պաշտոնում

Beeline-ում կոմերցիոն տնօրեն է նշանակվել Արինա Առուստամյանը, ով մինչ այդ մի քանի ամիս կատարում էր կոմերցիոն տնօրենի պարտականությունները որպես ժամանակավոր պաշտոնակատար: Նա աշխատում է  ընկերությունում 2008 ...

Code

image

Ծրագրավորման ֆունդամենտալ դասընթացներ

Ալան Թյուրինգի անվան Ծրագրավորման Փիլիսոփայության դպրոցը, Hero House֊ի և Երևանի Գլաձոր Համալսարանի համատեղ սկսում է ծրագրավորման ֆունդամենտալ դասընթաց, որը միտված է համաշխարհային մակարդակի մասնագետներ պատրաստելուն։ Դպրոցի ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Beeline. Էջմիածնում գործարկվել է 4G ցանց

Beeline-ը հայտարարում է չորրորդ սերնդի բջջային ցանցի գործարկման մասին Էջմիածնում: Այժմ քաղաքի բնակիչները կարող են օգտվել շարժական ինտերնետից մինչև 100 Մբ /վ արագությամբ: Beeline-ի 4G բազային ...

Business

image

ՎԵՈՆ-ը հրապարակել է խմբի սոցիալական պատասխանատվության հաշվետվությունը

ՎԵՈՆ խումբը (գլխամասը՝ Ամստերդամում) հրապարակել է տարեկան սոցիալական պատասխանատվության հաշվետվությունը, որում ներկայացված է խմբի առաջխաղացումը և դրական ազդեցությունը՝ ներկայացված երկրների հասարակությունների վրա: Մասնավորապես, ներկայացված են հիմնական ...

Various

image

Beeline-ի շարժական կապի բաժանորդները կարող են անվճար օգտվել մի շարք պետական կայքերից

Կորոնավիրուսի դեպքերի հայտնաբերման հետ կապված Հայաստանում Beeline-ն իր բաժանորդներին հնարավորություն է տրամադրում բջջային կապով անվճար (առանց ինտերնետի ծախսի) օգտվել մի շարք պետական մարմինների ինչպես նաև ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Viva-MTS