243
Beeline. Մինչև 100 Մբ/վրկ Beeline-ի ինտերնետը հասանելի է Ջրվեժում

Beeline. Մինչև 100 Մբ/վրկ Beeline-ի ինտերնետը հասանելի է Ջրվեժում

Beeline-ը հայտարարում է մայրաքաղաքում ֆիքսված ցանցի վերազինման աշխատանքների հերթական փուլի ավարտի մասին: Այժմ նաև Ջրվեժ, Վարդաշեն, Ջրաշեն և Մուշավան թաղամասերի բնակիչները հնարավորություն ունեն միանալու Beeline գերարագ՝ մինչև 100 Մբիթ/վրկ ինտերնետին՝ VDSL տեխնոլոգիայով։

«Beeline-ը շարունակում է արդիականացնել իր ֆիքսված ցանցը Երևանում: Արդեն էլ ավելի շատ թաղամասերի բնակիչներին հասանելի դարձավ նախկինից 20 անգամ արագ` մինչև 100 Մբ/վ արագությամբ գերարագ ինտերնետ տանը: Նշեմ, որ ավարտին է մոտենում ֆիքսված ենթակառուցվածքների լայնածավալ բարելավման փուլը Երևանի կենտրոնում և հարակից թաղամասերում: Առաջիկայում կտեղեկացնենք այս ուղղությամբ հաջորդ քայլերի մասին» - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Հանդիպելով Beeline-ի հավատարիմ հաճախորդին Ջրվեժի նորացված Beeline-ի գրասենյակում` Քոչինյան 9/4 հասցեով, ընկերության ղեկավար Անդրեյ Պյատախինը նրան հանձնեց COMBO 4 Max ծառայությունների փաթեթի 1 տարի անվճար բաժանորդագրություն:

Beeline-ի գերարագ ինտերնետից օգտվելու համար կարելի է մասնավորապես միանալ COMBO 2, COMBO 3 և COMBO 4 փաթեթներին, որոնց արժեքները սկսվում են ամսական 5990 դրամից: Փաթեթները ներառում են անսահմանափակ զանգեր Beeline-ի ցանցում, մինչև 200 րոպե ՀՀ այլ ցանցերում, մինչև 10 ԳԲ գերարագ 4G ինտերնետ, 350 SMS, ֆիքսված ինտերնետ մինչև 100 Մբիթ/վրկ. արագությամբ: COMBO 3 և COMBO 4 փաթեթներում հասանելի է նաև ֆիքսված հեռախոսակապ, իսկ COMBO 4 փաթեթում՝ մինչև 140 հեռուստաալիք:

Ինտերնետ արագության հասանելիությունը հասցեում կարելի է ստուգել 100.Beeline.am կայքում։

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ զանգահարելով 0611 անվճար համարին։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։  «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում:

Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

Կարճ հասցե: geek.am/u/5915.html
Beeline Beeline Հեռահաղորդակցություն Անդրեյ Պյատախին

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2889 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Starthub 360. Հակոբ Հակոբյան՝ Ստարտափ Արմենիա Հիմնադրամի և Սևան Ստարտափ Սամմիթի հիմնադիր. տեսանյութ

120 ստարտափներ և մասնակիցներ աշխարհի 50 երկրներից․ այս տարի «Սևան Ստարտափ Սամմիթ»-ն աննախադեպ էր այցելուների, ներդրողների, ներկայացված նախագծերի քանակով ու բովանդակությամբ: Արդեն 4 տարի SSS-ին ...

Code

image

Ծրագրավորման ֆունդամենտալ դասընթացներ

Ալան Թյուրինգի անվան Ծրագրավորման Փիլիսոփայության դպրոցը, Hero House֊ի և Երևանի Գլաձոր Համալսարանի համատեղ սկսում է ծրագրավորման ֆունդամենտալ դասընթաց, որը միտված է համաշխարհային մակարդակի մասնագետներ պատրաստելուն։ Դպրոցի ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ը տարածաշրջանում առաջինն է գործարկում eSIM տեխնոլոգիան

Այսուհետ Ucom ընկերության շարժական կապի բաժանորդները կկարողանան օգտագործել իրենց iPhone XS, XS Max և XR սմարթֆոնները երկու SIM քարտով միաժամանակ: Apple ընկերության պաշտոնական գործընկեր Ucom-ը ...

Business

image

Beeline ստարտափ ինկուբատորի և GlobalAM-ի համագործակցությամբ Երևանում անցնում է մրցույթ մաքուր տեխնոլոգիաներով զբաղվող ստարտափների համար

GlobalAM-ի և Beeline ստարտափ ինկուբատորի համագործակցության շրջանակում  Երևանում մեկնարկեց «CLIMATELAUNCHPAD ՀԱՅԱՍՏԱՆ 2019»-ի ինտենսիվ բիզնես ճամբարը և շաբաթյա արագացված խորհրդատվական դասընթացները։ «ClimateLaunchpad Հայաստան 2019»-ը ստարտափ բիզնես գաղափարների ...

Various

image

Beeline-ի Կապի թանգարանը կմիանա «Թանգարանների գիշեր» ակցիային

Հայաստանում Beeline-ը կմիանա «Թանգարանների գիշեր»  միջազգային ակցիային: Մայիսի 18-ին Beeline-ի կապի թանգարանի դռները բաց կլինեն այցելուների համար 11։00-ից մինչև 21։00-ն։ Ակցիայի հիմնական նպատակն է երիտասարդությանը ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS