Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Beeline. Մինչև 100 Մբ/վրկ Beeline-ի ինտերնետը հասանելի է Ջրվեժում
23/07/2019 11:58

Beeline. Մինչև 100 Մբ/վրկ Beeline-ի ինտերնետը հասանելի է Ջրվեժում

Beeline-ը հայտարարում է մայրաքաղաքում ֆիքսված ցանցի վերազինման աշխատանքների հերթական փուլի ավարտի մասին: Այժմ նաև Ջրվեժ, Վարդաշեն, Ջրաշեն և Մուշավան թաղամասերի բնակիչները հնարավորություն ունեն միանալու Beeline գերարագ՝ մինչև 100 Մբիթ/վրկ ինտերնետին՝ VDSL տեխնոլոգիայով։

«Beeline-ը շարունակում է արդիականացնել իր ֆիքսված ցանցը Երևանում: Արդեն էլ ավելի շատ թաղամասերի բնակիչներին հասանելի դարձավ նախկինից 20 անգամ արագ` մինչև 100 Մբ/վ արագությամբ գերարագ ինտերնետ տանը: Նշեմ, որ ավարտին է մոտենում ֆիքսված ենթակառուցվածքների լայնածավալ բարելավման փուլը Երևանի կենտրոնում և հարակից թաղամասերում: Առաջիկայում կտեղեկացնենք այս ուղղությամբ հաջորդ քայլերի մասին» – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Հանդիպելով Beeline-ի հավատարիմ հաճախորդին Ջրվեժի նորացված Beeline-ի գրասենյակում` Քոչինյան 9/4 հասցեով, ընկերության ղեկավար Անդրեյ Պյատախինը նրան հանձնեց COMBO 4 Max ծառայությունների փաթեթի 1 տարի անվճար բաժանորդագրություն:

Beeline-ի գերարագ ինտերնետից օգտվելու համար կարելի է մասնավորապես միանալ COMBO 2, COMBO 3 և COMBO 4 փաթեթներին, որոնց արժեքները սկսվում են ամսական 5990 դրամից: Փաթեթները ներառում են անսահմանափակ զանգեր Beeline-ի ցանցում, մինչև 200 րոպե ՀՀ այլ ցանցերում, մինչև 10 ԳԲ գերարագ 4G ինտերնետ, 350 SMS, ֆիքսված ինտերնետ մինչև 100 Մբիթ/վրկ. արագությամբ: COMBO 3 և COMBO 4 փաթեթներում հասանելի է նաև ֆիքսված հեռախոսակապ, իսկ COMBO 4 փաթեթում՝ մինչև 140 հեռուստաալիք:

Ինտերնետ արագության հասանելիությունը հասցեում կարելի է ստուգել 100.Beeline.am կայքում։

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ զանգահարելով 0611 անվճար համարին։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։  «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում:

Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում: