243
Արհեստական բանականություն, բլոքչեյն, «կանաչ» տեխնոլոգիաներ․ «WCIT 2019»-ում կքննարկվեն ամենաարդիական թեմաները

Արհեստական բանականություն, բլոքչեյն, «կանաչ» տեխնոլոգիաներ․ «WCIT 2019»-ում կքննարկվեն ամենաարդիական թեմաները

«WCIT 2019» -ՏՏ համաշխարհային համաժողովի ընթացքում տեղի կունենան «կայծակնային ռաունդներ» (ճեպաքննարկումներ), որոնց ընթացքում սկսնակ ձեռնարկատերերը, նորարարները և գիտնականները հնարավորություն կստանան միջազգային վենչուրային հիմնադրամներին ու աշխարհահռչակ գործարարներին ներկայացնելու իրենց գաղափարները, ներդրումներ ներգրավելու դրանց իրագործման համար։ Գաղափարները կգնահատի և 15 լավագույնները կընտրի միջազգային մասնագետներից կազմված ժյուրին։ «Իրենց շանսն օգտագործելու համար հայաստանցի և արտերկրյա ստարտափերներն արդեն կարող են գրանցվել համաժողովի պաշտոնական կայքում»,- այս մասին հայտարարել է ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը՝ հայաստանցի և եվրոպացի լրագրողների հետ հանդիպմանը։ Հանդիպմանը մասնակցել է «WCIT 2019»-ի կազմակերպման ծրագրի տնօրեն Սյուզաննա Ազոյանը։

Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2500 մասնակից՝ 70 երկրից։ ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի օրակարգն ընդգրկում է ոլորտի ամենաարդիական թեմաները։ ՏՏ աշխարհի առաջատարներ ու նորարարներ, գլոբալ քաղաքականության առաջնորդներ, կառավարությունների ու կորպորացիաների, սկսնակ ձեռնարկությունների ղեկավարներ, խոշոր ներդրողներ հոկտեմբերի 6-9-ին երևանյան զրույցների ընթացքում իրենց մտքերը կփոխանակեն «Սև կարապի» տեսության, «Բլոքչեյնի նորարարությունը խաչաձևվում է կապիտալի հետ», «Արհեստական բանականությունը գենոմիկայում», «Որքա՞ն «կանաչ» է Սիլիկոնյան հովիտը», «Մեքենաները հառնում են» և այլ թեմաներով։

Օրակարգի թեմաները մշակում է միջազգային հեղինակավոր մասնագետներից կազմված ավագ խորհրդատվական կոմիտեն։

«WCIT 2019»-ի ընթացքում աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանող ՏՀՏ նախարարների կլոր սեղան-քննարկման թեման թվային զարգացումների կարգավորման մեխանիզմերն ու լավագույն փորձն է։

Մեկ այլ կլոր սեղանի շուրջ «խելացի» քաղաքների քաղաքապետերը կքննարկեն տեխնոլոգիաների կիրառությունն ու դրական ազդեցությունը մարդկանց առօրյայի վրա և բացասական ազդեցությունը մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի վրա։

Հայաստանի կառավարությունը ՏՏ-ն հռչակել է տնտեսության զարգացման ռազմավարական ուղղություն։ Երկրի օրենսդրությունը նպաստավոր պայմաններ է ապահովում ՏՏ ոլորտում օտարերկրյա ուղղակի ներդրումների համար: Հետևողական ջանքեր են ներդրվում ոլորտում ստարտափների խթանման, բարձր տեխնոլոգիական նորարարությունների, էկոհամակարգի զարգացման ուղղությամբ: Հայաստանում շուրջ 900 ՏՀՏ ընկերություններ կան, այդ թվում՝ աշխարհում ճանաչված Picsart-ը, Renderforest-ը, Betconstruct-ը, Joomag–ը և այլն։ ՏՏ արտահանումների 45 տոկոսն ուղղվում է դեպի Միացյալ Նահանգներ և Կանադա, 25 տոկոսը՝ Եվրոպա, 11 տոկոսը՝ Ասիա և այլն։

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

Կարճ հասցե: geek.am/u/5913.html
Հայաստան WCIT Ալեքսանդր Եսայան WCIT 2019 Հայաստան

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2889 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Starthub 360. Հակոբ Հակոբյան՝ Ստարտափ Արմենիա Հիմնադրամի և Սևան Ստարտափ Սամմիթի հիմնադիր. տեսանյութ

120 ստարտափներ և մասնակիցներ աշխարհի 50 երկրներից․ այս տարի «Սևան Ստարտափ Սամմիթ»-ն աննախադեպ էր այցելուների, ներդրողների, ներկայացված նախագծերի քանակով ու բովանդակությամբ: Արդեն 4 տարի SSS-ին ...

Code

image

Ծրագրավորման ֆունդամենտալ դասընթացներ

Ալան Թյուրինգի անվան Ծրագրավորման Փիլիսոփայության դպրոցը, Hero House֊ի և Երևանի Գլաձոր Համալսարանի համատեղ սկսում է ծրագրավորման ֆունդամենտալ դասընթաց, որը միտված է համաշխարհային մակարդակի մասնագետներ պատրաստելուն։ Դպրոցի ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ը տարածաշրջանում առաջինն է գործարկում eSIM տեխնոլոգիան

Այսուհետ Ucom ընկերության շարժական կապի բաժանորդները կկարողանան օգտագործել իրենց iPhone XS, XS Max և XR սմարթֆոնները երկու SIM քարտով միաժամանակ: Apple ընկերության պաշտոնական գործընկեր Ucom-ը ...

Business

image

Beeline ստարտափ ինկուբատորի և GlobalAM-ի համագործակցությամբ Երևանում անցնում է մրցույթ մաքուր տեխնոլոգիաներով զբաղվող ստարտափների համար

GlobalAM-ի և Beeline ստարտափ ինկուբատորի համագործակցության շրջանակում  Երևանում մեկնարկեց «CLIMATELAUNCHPAD ՀԱՅԱՍՏԱՆ 2019»-ի ինտենսիվ բիզնես ճամբարը և շաբաթյա արագացված խորհրդատվական դասընթացները։ «ClimateLaunchpad Հայաստան 2019»-ը ստարտափ բիզնես գաղափարների ...

Various

image

Beeline-ի Կապի թանգարանը կմիանա «Թանգարանների գիշեր» ակցիային

Հայաստանում Beeline-ը կմիանա «Թանգարանների գիշեր»  միջազգային ակցիային: Մայիսի 18-ին Beeline-ի կապի թանգարանի դռները բաց կլինեն այցելուների համար 11։00-ից մինչև 21։00-ն։ Ակցիայի հիմնական նպատակն է երիտասարդությանը ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS