239
Beeline-ի աջակցությամբ կանցկացվի «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ը

Beeline-ի աջակցությամբ կանցկացվի «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ը

Beeline-ի աջակցությամբ Սևանի ափին հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը կանցկացվի հերթական «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ը:

Վրանային ճամբարի ձևաչափով սամմիթն մասնակցող ստարտափները մրցելու են 100 000 ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդի համար։ Ինչպես նաև լինելու է 100 000 ԱՄՆ դոլար երաշխավորված ներդրումային ֆոնդ, որը կներդրվի 2 կամ 3 ստարտափների մեջ։ Սամմիթին ներկա կգտնվեն անհատ ներդրողներ և վենչուրային ֆոնդերի ներկայացուցիչներ ողջ աշխարհից։ Այն այս տարի կմիավորի ավելի քան 1000 ձեռներեցների։

Նախատեսվում է ձեռք բերել ավելի քան 1 000 000 ԱՄՆ դոլար ներդրումային համաձայնություններ։ Ստարտափների համար նախատեսված են բազմաթիվ ուսուցողական միջոցառումներ և մրցույթներ։ 

«Սևան Ստարտափ Սամմիթն արդեն դարձել է ավանդույթ և շատ սպասված միջոցառում բոլոր ստարտափների համար, և դա շատ լավ է: Այս ոգևորությունը միջոցառման շուրջ և ակնհայտ դրական արդյունքները մեզ ոգեշնչում են, որ նորից ու նորից միանանք կազմակերպիչներին և այս տարի հանդես ենք գալիս, որպես ռազմավարական գործընկեր՝  մեր հայկական ստարտափներին հնարավորություն տալով շփվել մյուս ստարտափների, ներդրողների ու գործարարների հետ, նպաստելով՝ ներդրումներ ու նոր գիտելիքներ ստանալուն», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ին մասնակցելու համար այս տարի ստացվել են շուրջ 1000 ստարտափ հայտեր, 200-ից ավելի ծրագրավորողների և շուրջ 1200 կամավորների հայտեր։ Սամմիթին մասնակցության հրավեր են ստացել մոտ 100 ստարտափ ողջ աշխարհից։ Ստարտափների զարգացման և միջազգային շուկաներ գրավելու նպատակով Հայաստան են հրավիրվել մենթորներ և բիզնես էքսպերտներ ողջ աշխարհից։ Ավելի քան 100 հաջողակ ձեռներեցներ և ոլորտի առաջատարներ Սամմիթի 7 օրերի ընթացքում իրենց փորձով կկիսվեն մասնակիցների հետ»,- նշել է «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի տնօրեն Վահագն Ռափյանը։

Նշենք, որ Beeline-ն արդեն  երրորդ տարին է հանդես գալիս որպես սամիթի գլխավոր աջակից։ Ընկերությունը սամմիթին աջակցություն է ցուցաբերում «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում՝ այդ թվում մասնակիցներին տրամադրելով ինտերնետ հասանելիություն։

Կարճ հասցե: geek.am/u/5910.html
Beeline Beeline Անդրեյ Պյատախին Sevan Startup summit Սևան Ստարտափ Սամմիթ 2019

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2924 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և ՄոբիԴրամ-ը` օնլայն գնումների և «Սև ուրբաթի» կիզակետում

Նոյեմբերի ամենասպասված օրվան՝ «Սև ուրբաթին» ընդառաջ, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել օնլայն գնումների փառատոն, որի գլխավոր գործընկերն էր ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Փառատոնին ներկայացված էր նաև ՄոբիԴրամ-ը՝ ...

Code

image

Ծրագրավորման ֆունդամենտալ դասընթացներ

Ալան Թյուրինգի անվան Ծրագրավորման Փիլիսոփայության դպրոցը, Hero House֊ի և Երևանի Գլաձոր Համալսարանի համատեղ սկսում է ծրագրավորման ֆունդամենտալ դասընթաց, որը միտված է համաշխարհային մակարդակի մասնագետներ պատրաստելուն։ Դպրոցի ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Beeline. Էջմիածնում գործարկվել է 4G ցանց

Beeline-ը հայտարարում է չորրորդ սերնդի բջջային ցանցի գործարկման մասին Էջմիածնում: Այժմ քաղաքի բնակիչները կարող են օգտվել շարժական ինտերնետից մինչև 100 Մբ /վ արագությամբ: Beeline-ի 4G բազային ...

Business

image

Beeline և Startup Armenia. մեկնարկում է «Ստարտափ ակումբներ» նախագիծը

Հայաստանում Beeline-ը և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը հայտարարում են «Ստարտափ ակումբներ» նախագծի գործարկման մասին: «Ստարտափ ակումբ»-ը կրթական նախաձեռնություն է, որի հիմնական նպատակն է օգնել մարզերում բնակվող պատանիներին ...

Various

image

Beeline-ի Կապի թանգարանը կմիանա «Թանգարանների գիշեր» ակցիային

Հայաստանում Beeline-ը կմիանա «Թանգարանների գիշեր»  միջազգային ակցիային: Մայիսի 18-ին Beeline-ի կապի թանգարանի դռները բաց կլինեն այցելուների համար 11։00-ից մինչև 21։00-ն։ Ակցիայի հիմնական նպատակն է երիտասարդությանը ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS