Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Beeline. Անդրեյ Պյատախինը դասախոսություն կարդաց GITELIQ Creative Forum-ի շրջանակում
02/07/2019 08:22

Beeline. Անդրեյ Պյատախինը դասախոսություն կարդաց GITELIQ Creative Forum-ի շրջանակում

Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը մասնակցեց երրորդ GITELIQ Creative Forum-ին: Ընկերության ղեկավարը դասախոսություն կարդաց «Նոր տեխնոլոգիաներ` նոր հնարավորություններ» թեմայով:

Երրորդ GITELIQ Creative Forum-ը տեղի ունեցավ AGBU Armenia գլխամասային գրասենյակում: Forum-ն լիովին նոր ձևաչափով միջոցառումների շարք է Հայաստանում։ Այն հնարավորություն է տալիս ձեռք բերել գիտելիքներ արդի և հետաքրքիր թեմաների մասին, հանդիպել և ծանոթանալ տարբեր ոլորտների առաջատար մասնագետների հետ, ձևավորել նոր ծանոթություններ և գործնական կապեր, ինչպես նաև համատեղել հաճելին և գործնականը։

«Բոլոր ժամանակներում տեխնոլոգիաները մարդկության զարգացման կարևորագույն գործոն էին: Պատվաստանյութերը ու բեռնարկղային փոխադրումները փոխել են մեր կյանքը, և այսօր մենք ձգտում ենք հասկանալ, թե որ տեխնոլոգիան շուտով կազդի մեր կյանքի, երիտասարդության և ապագա մասնագիտությունների վրա: Հենց այս տեխնոլոգիաների մասին ես ուզում եմ խոսել այսօրվա ֆորումի մասնակիցների հետ», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն՝ Անդրեյ Պյատախինը:

«Մենք համոզված ենք, որ 21 դարը դա նոր տեսակի գիտելիքի և նոր տեսակի կրթության և զարգացման ժամանակ է։ Այսօր բավարար չէ տիրապետել կոնկրետ ոլորտի գիտելիքներ, նորը ստեղծելու համար՝ պետք է օգտագործել այլ ոլորտներում կիրառվող գիտելիքներն ու փորձը, առավել ևս, երբ տարբեր ինդուստրիաներ ներկա պահին գնում են իրար հետ մերձեցման։ Այդ իսկ պատճառով GITELIQ-ը գլխավոր նշանակություն է տալիս նրան, որպիսի մեկ ֆորումի ժամանակ ներկայացված լինեն տարբեր, նույնիսկ իրար հետ կապ չունեցող ոլորտների ներկայացուցիչներ» – նշեց GITELIQ Creative Forum-ի համահիմնադիր Լևոն Սարգիզովը։

Միջոցառմանը ներկա էին տարբեր կազմակերպությունների և շոու բիզնեսի ներկայացուցիչներ։

———–

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։  «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում: