242
Ucom. կայացել է 11-րդ «ԲարՔեմփ Երևան 2019» (չ)կոնֆերանսը

Ucom. կայացել է 11-րդ «ԲարՔեմփ Երևան 2019» (չ)կոնֆերանսը

Ucom ընկերության աջակցությամբ հունիսի 22-ից 23-ը Երևանում կայացել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում սիրված «ԲարՔեմփ Երևան 2019» թվով 11-րդ (չ)կոնֆերանսը, որը մեկ հարկի տակ է միավորել ՏՀՏ ոլորտի հազարավոր մասնագետների: Արդեն 6 տարի է, ինչ ԲարՔեմփ Երևանի գլխավոր գործընկերն է Ucom ընկերությունը: (Չ)կոնֆերանսի նպատակն է գիտելիքների, հմտությունների և փորձի փոխանակումը, ինչպես նաև ՏՏ ոլորտում նոր կապերի ստեղծումը:

«Որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն կրող հայկական ընկերություն Ucom-ն այս տարի ոգեշնչել է իր աշխատակիցներին կիսվել սեփական փորձով բարքեմփերների հետ։ Դասական պատկերացումները հեռահաղորդակցության ոլորտի մասին հնացել են, նեղ մասնագիտացման դարն անցել է։ Մասնագիտական շատ լուծումներ մոտ ապագայում տալու են մեքենաները կամ ալգորիթմները։ Big Data և IoT-ի դարաշրջանը, որն այսօր առաջ է բերում անհամեմատ ավելի բարդ խնդիրներ, քան երբևէ, պարտադրում է բիզնեսին ինքնուրույն դարբնել սեփական կադրերին, հույսն այլևս չդնել դասական կրթության վրա և անընդհատ կիսվել առկա փորձով։ Մեր ընկերության տեխնիկական, ինչպես նաև պրոդուկտ մշակող անձնակազմն աշխատանքի բերումով շատ համակարգերի հետ գործ ունի և միշտ պատրաստ է կիսվել ոչ թե մեկ, այլ մի շարք ոլորտներին վերաբերող արժեքավոր փորձով ու գիտելիքներով։ Վստահ եմ՝ բազմաթիվ ստարտափերի հիմնադիրներ սա կիրառելի ու օգտակար կգտնեն», - ասել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Ucom-ի մասնագետները (չ)կոնֆերանսին խոսել են թվային ինքնության ու ցանցում դրա հետքերի, աշխատող պրոդուկտը զրոյից ստեղծելու, մասնագիր փաստաթղթերում տեխնիկական հատվածը ճշգրիտ ձևակերպելու, պատրաստի պրոդուկտի առցանց հարթակներում ներկայացման անձնահատկությունների մասին։ Ելույթներով հանդես են եկել նաև միջազգային հյուրեր՝  Յուրա Պարսամովը (Ռուսաստան), Անաստասիա Կալաշնիկովան (Ռուսաստան), Ամիր Սարաբադանին (Գերմանիա), Թոմաս Արոուն (Գերմանիա), Ստեֆան Ասադորյանը (Իսպանիա) և Լաշա Շոնիան (Վրաստան):

Այս տարի ևս «ԲարՔեմփ Երևան 2019»-ին ՏՀՏ ոլորտի լավագույն մասնագետները վարպետության դասեր անցկացրեցին։ Ընթացքում գործում էր ավանդական աշխատաշուկան, որին մասնակցել են տասնյակ ՏՀՏ ընկերություններ:

Բարքեմփ Երևանը կարելի է գտնել Facebook-ում` https://www.facebook.com/barcampevn, Twitter-ում` @barcampam, Instagram-ում` https://www.instagram.com/barcamp_yerevan/ հասցեներով։ (Չ)կոնֆերանսի պաշտոնական հաշթեգն է #barcampevn19:

ԲարՔեմփը ոչ ֆորմալ մթնոլորտում բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում ապահովող միջոցառման ձևաչափ է: ԲարՔեմփ Երևան միջոցառումները ամբողջությամբ կազմակերպվում են կամավորների ջանքերով, որոնք հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների և մեդիա ոլորտի ներկայացուցիչներ են: Հայաստանում ԲարՔեմփը անցկացվում է 2009թ-ից: Առաջին ԲարՔեմփ Երևանի մասնակիցների թիվը հասնում էր 300-ի, իսկ 10 տարի անց հասնում է երեք հազարի:

Կարճ հասցե: geek.am/u/5896.html
Ucom Հայաստան Ucom Հեռահաղորդակցություն Հայաստան

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2870 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline. Մինչև 100 Մբ/վրկ Beeline-ի ինտերնետը հասանելի է Ջրվեժում

Beeline-ը հայտարարում է մայրաքաղաքում ֆիքսված ցանցի վերազինման աշխատանքների հերթական փուլի ավարտի մասին: Այժմ նաև Ջրվեժ, Վարդաշեն, Ջրաշեն և Մուշավան թաղամասերի բնակիչները հնարավորություն ունեն միանալու Beeline ...

Code

image

Ծրագրավորման ֆունդամենտալ դասընթացներ

Ալան Թյուրինգի անվան Ծրագրավորման Փիլիսոփայության դպրոցը, Hero House֊ի և Երևանի Գլաձոր Համալսարանի համատեղ սկսում է ծրագրավորման ֆունդամենտալ դասընթաց, որը միտված է համաշխարհային մակարդակի մասնագետներ պատրաստելուն։ Դպրոցի ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ը տարածաշրջանում առաջինն է գործարկում eSIM տեխնոլոգիան

Այսուհետ Ucom ընկերության շարժական կապի բաժանորդները կկարողանան օգտագործել իրենց iPhone XS, XS Max և XR սմարթֆոնները երկու SIM քարտով միաժամանակ: Apple ընկերության պաշտոնական գործընկեր Ucom-ը ...

Business

image

Ucom. ավարտվել է դրամային և դոլարային պարտատոսմերի տեղաբաշխումը

Ucom ընկերությունն «Արմենբրոկ» ներդրումային ընկերության օժանդակությամբ ավարտել է 11% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և 7,5% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը։ Ucom պարտատոմսերի ձեռքբերման ...

Various

image

Beeline-ի Կապի թանգարանը կմիանա «Թանգարանների գիշեր» ակցիային

Հայաստանում Beeline-ը կմիանա «Թանգարանների գիշեր»  միջազգային ակցիային: Մայիսի 18-ին Beeline-ի կապի թանգարանի դռները բաց կլինեն այցելուների համար 11։00-ից մինչև 21։00-ն։ Ակցիայի հիմնական նպատակն է երիտասարդությանը ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS