Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Կասպերսկի Լաբորատորիա. Հայաստանի օգտատերերի 8.2%-ը ենթարկվել է ֆիշինգի
21/05/2019 12:05

Կասպերսկի Լաբորատորիա. Հայաստանի օգտատերերի 8.2%-ը ենթարկվել է ֆիշինգի

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի Հայաստանի ներկայացուցչություն։  Հայաստանում օգտատերերի 8,2%-ը 2019 թվականի առաջին եռամսյակում ենթարկվել է ֆիշինգային գրոհների։ Նույն ցուցանիշը գրանցվել է Ադրբեջանում, իսկ Վրաստանում նման գրոհների ենթարկվել է օգտատերերի 14,76%-ը, և այդ ցուցանիշով երկիրն աշխարհում գրավել է 10-րդ տեղը։ Այս մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալները։

Եթե 2019 թվականի առաջին եռամսյակում ընկերության լուծումների «Հակաֆիշինգ» համակարգի միջոցով աշխարհում կանխվել է խարդախ կայքեր օգտատերերի անցնելու 111 մլն 832 հազ. 308 փորձ, և գրոհների ենթարկված ունիկալ օգտատերերի բաժինը կազմել է նրանց ընդհանուր թվի 12,11%-ը, ապա նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշները կազմել են 90 մլն 245 հազ. 60 և 9,6%։

Փորձագետները Հայաստանի նկատմամբ ֆիշերների հետաքրքրությունը բացատրում են առցանց գործարքներ կատարելու հարցում օգտատերերի ակտիվությամբ։ Դեպի օգտատերերի փողեր ուղին ֆիշերները հարթում են խաբեությամբ նրանց հաշվառման տվյալներին տիրանալու միջոցով։ Համապատասխանաբար, օգտատերերը չպետք է արձագանքեն կասկածելի առաջարկներին և անցնեն էլեկտրոնային նամակների, սոցիալական ցանցերի, մեսենջերների և կայքերի կեղծ հղումներով, և այնուհետև տրամադրեն իրենց հաշվառման տվյալներն ում պատահի։ Ֆիշինգային կայքեր այցելելու հարցում օգտատերերի անվտանգությունն ապահովում է հակավիրուսում միացված «Հակաֆիշինգ» համակարգը։