244
2478
Beeline-ում հանդիսավոր կերպով նշվել է Կապի օրը

Beeline-ում հանդիսավոր կերպով նշվել է Կապի օրը

Հայաստանում Beeline-ն այսօր նշում է Կապի օրը։ Ընկերությունում կազմակերպվել է հանդիսավոր արարողություն, որի ընթացքում մրցանակներ են հանձնվել տեխնիկական ստորաբաժանման աշխատակիցներին, ովքեր զգալի ներդրում են ունեցել ընկերության ցանցային ենթակառուցվածքի զարգացման մեջ։

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը շնորհավորեց ցանցերի շինարարության և նախագծերի իրականացման բաժնի ավագ փորձագետ Վահրամ Մնացականյանին «Տարվա կապավոր» մրցանակին արժանանալու կապակցությամբ՝ նրա կատարած աշխատանքի և ցանցի զարգացման մեջ ունեցած ներդրումի համար։ Եվս մեկ կոլեկտիվ մրցանակ են ստացել Beeline-ի տեխնիկական ստորաբաժանման 20 աշխատակիցներ՝ նշանակալից նախագծերի իրականացման համար։

Նշենք, որ Ազատության 24/1 հասցեում գտնվող Beeline-ի վարչական գրասենյակի առաջին հարկում տեղադրված է տոնի թեմային համապատասխան ձևավորված լուսանկարչական տաղավար, որտեղ այսօր լուսանկարվել կարող են բոլոր ցանկացողները։

«Այսօրվա հիանալի տոնն ի սկզբանե պատմության մեջ մտել է որպես Ռադիոյի օր։ Մինչ այսօր էլ կապի տեխնոլոգիաների մեծ մասն աշխատում են ռադիոալիքների հիման վրա, այնպես որ այս տոնը հարազատ է դարձել հաղորդակցության բոլոր ճյուղերի համար։ Մենք որպես Հայաստանում կապի ոլորտի կայացման ակունքների մոտ կանգնած ընկերություն մեր առաքելությունն ենք համարում երկիրն ապահովել կապի առավել առաջադեմ տեխնոլոգիաներով, և այսօր պարգևատրում ենք այն աշխատակիցներին, ովքեր առավել մեծ ներդրում են ունեցել մեր ցանցի զարգացման գործում։ Բացի այդ, ցանկանում եմ շնորհավորել բոլոր կապավորներին, ռադիոյի և հեռուստատեսության աշխատակիցներին՝ մեր ընդհանուր տոնի կապակցությամբ», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Շնորհավորում եմ բոլոր գործընկերներին պարգևատրման կապակցությամբ և ցանկանում եմ մաղթել հետագա ձեռքբերումներ և մասնագիտական հաղթանակներ, որոնք մեզ կօգնեն բարձր պահել հաղորդակցությունների մակարդակն երկրում, իսկ մեր հաճախորդների համար կապահովեն մշտապես բարելավվող ծառայությունների որակ», - նշեց Հայաստանում Beeline-ի տեխնիկական բլոկի տնօրեն Մաքսիմ Լևինը։

Մայիսի 7-ը համարվում է ռադիոյի ծննդյան օրը։ Հենց այդ օրն է 1895 թ․ Ալեքսանդր Պոպովը ցուցադրել իր ստեղծած աշխարհի առաջին ռադիոընդունիչը և իրականացրել է ռադիոկապի առաջին փորձը։ Այսօր կապի տարբեր ուղղությունների աշխատակիցներ նշում են այս տոնը։

-----------

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։  «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

Կարճ հասցե: geek.am/u/5871.html
Beeline Telecom Telecom Beeline Անդրեյ Պյատախին

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2837 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline․ Թումոյի համատեղ նախագծի շրջանակում մեկնարկել է առաջին դասընթացը

Մայիսի 20-ին Հայաստանում Beeline-ի և Թումո ստեղծարար տեխնոլգիաների կենտրոնի հետ համագործակցության շրջանակներում Թումո Երևանում մեկնարկել է Reinforcement Learning-ի աշխատարան, որը վարում է աշխարհով մեկ տարածում ...

Code

image

Ծրագրավորման ֆունդամենտալ դասընթացներ

Ալան Թյուրինգի անվան Ծրագրավորման Փիլիսոփայության դպրոցը, Hero House֊ի և Երևանի Գլաձոր Համալսարանի համատեղ սկսում է ծրագրավորման ֆունդամենտալ դասընթաց, որը միտված է համաշխարհային մակարդակի մասնագետներ պատրաստելուն։ Դպրոցի ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ը տարածաշրջանում առաջինն է գործարկում eSIM տեխնոլոգիան

Այսուհետ Ucom ընկերության շարժական կապի բաժանորդները կկարողանան օգտագործել իրենց iPhone XS, XS Max և XR սմարթֆոնները երկու SIM քարտով միաժամանակ: Apple ընկերության պաշտոնական գործընկեր Ucom-ը ...

Business

image

Beeline. Զվարթնոց օդանավակայանում բացվել է նորացված վաճառքի և սպասարկման գրասենյակ

Beeline-ը հայտարարում է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում նորացված  վաճառքի և սպասարկման գրասենյակի վերաբացման մասին:   Գրասենյակը գործում է օդանավակայանի ժամանման սրահում և հասանելի է բոլոր այցելուներին։ Այն աշխատում ...

Various

image

Beeline-ի Կապի թանգարանը կմիանա «Թանգարանների գիշեր» ակցիային

Հայաստանում Beeline-ը կմիանա «Թանգարանների գիշեր»  միջազգային ակցիային: Մայիսի 18-ին Beeline-ի կապի թանգարանի դռները բաց կլինեն այցելուների համար 11։00-ից մինչև 21։00-ն։ Ակցիայի հիմնական նպատակն է երիտասարդությանը ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS