Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Վիվասել-ՄՏՍ. Apps Club՝ խաղեր, հետաքրքրիր հավելվածներ և ոչ միայն
29/04/2019 09:30

Վիվասել-ՄՏՍ. Apps Club՝ խաղեր, հետաքրքրիր հավելվածներ և ոչ միայն

Վիվասել-ՄՏՍ-ը ներկայացնում է «Apps Club» ծառայությունը՝ 700-ից ավելի պրեմիում հավելված և խաղ:

Հաճախորդները կարող են բաժանորդագրվել և ներբեռնել ուսուցողական ու զվարճալիքային բազմաթիվ հետաքրքիր հավելվածներ, որոնք ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներին հասանելի են առանց գովազդի և ներառում են խաղերի ու հավելվածների բոնուսներ՝ առանց հավելյալ վճարի:

– 3 օր՝ փորձնական օգտագործման համար

– բաժանորդագրության ժամկետի ընտրություն՝ 1 օր, 1 շաբաթ, 1 ամիս (30 օր)

– «Apps Club»-ում ներառված խաղեր ու հավելվածներ դիտելիս և ներբեռնելիս բաժանորդի հիմնական ինտերնետ փաթեթը չի սպառվում

– վճարման պարզ եղանակ՝ անմիջապես բջջային հեռախոսահամարի հաշվեկշռից (կանխավճարայինի դեպքում) կամ ամսավճարի հետ միասին (հետվճարայինի դեպքում)

Ինչպե՞ս բաժանորդագրվել

http://appsclub.mts.am պորտալի միջոցով՝ մուտքագրելով հեռախոսահամարը և հետևելով հրահանգներին

– «Apps Club» բջջային հավելվածի միջոցով՝ մուտքագրելով հեռախոսահամարը և հետևելով հրահանգներին

– 1090 կարճ համարին ուղարկելով SMS հաղորդագրություն. 1 օրով բաժանորդագրվելու համար՝ «Start1», 1 շաբաթով բաժանորդագրվելու համար՝ «Start7», 1 ամսով բաժանորդագրվելու համար՝ «Start30»

Ինչպե՞ս օգտվել ծառայությունից

Ծառայությունը հասանելի է «Android» օպերացիոն համակարգով գործող բջջային սարքերի համար:

Հավելվածը հաջողությամբ տեղադրելու համար բջջային սարքի կարգավորումներում անհրաժեշտ է թույլատրել անհայտ աղբյուրներից ներբեռնումը:

«Apps Club» ծառայությամբ հավելվածներ և խաղեր ներբեռնելու համար անհրաժեշտ է ունենալ ակտիվ բաժանորդագրություն:

Ծառայության գինը

1 օրով բաժանորդագրվելու համար՝ 50 Դ

1 շաբաթով բաժանորդագրվելու համար՝ 300 Դ

1 ամսով (30 օր) բաժանորդագրվելու համար՝ 1000 Դ

1090 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում:

Բոլոր գները ներառում են ԱԱՀ:

Ինչպե՞ս ապաբաժանորդագրվել

– Անհրաժեշտ է SMS հաղորդագրության միջոցով= ուղարկեք «Stop» բառը 1090 (ի պատասխան կուղարկվի ապաբաժանորդագրությունը հաստատող հաղորդագրություն)

– Անհրաժեշտ է «Apps Club» հավելվածի կամ http://appsclub.mts.am պորտալի միջոցով մուտք գործել հավելվածի «Իմ հաշիվը» բաժին և սեղմել «Ապաբաժանորդագրվել»

Ծանոթություն

– Ծառայությունը տրամադրվում է ՎիվաՍել-ՄՏՍ կանխավճարային և հետվճարային բաժանորդներին, որոնք ունեն ակտիվացված ինտերնետ ծառայություն:

– Ռոումինգում գտնվելիս ինտերնետի դիմաց վճարը հաշվարկվում է համաձայն տվյալ ուղղության համար նախատեսված սակագնի:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից ցանկացածը: Օպերատորի նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք ֆեյսբուքյան էջին` https://www.facebook.com/MTSArmenia/ հղմամբ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում: 2000թ-ի հուլիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com