Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Նաիրա Նազարյանը դասախոսություն կարդաց «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի և PR դպրոցի ուսանողների համար
22/04/2019 13:06

Նաիրա Նազարյանը դասախոսություն կարդաց «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի և PR դպրոցի ուսանողների համար

Հայաստանում Beeline-ի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Նաիրա Նազարյանը դասախոսություն է կարդացել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի և Հայկական Փի Ար ասոցիացիայի կողմից հիմնադրված PR դպրոցի ուսանողների համար։

Ընկերության PR ղեկավարն ուսանողների հետ կիսվեց որոշ մասնագիտական գաղտնիքներով և ներկայացրեց PR-ի ոլորտում Beeline-ի կատարած աշխատանքը և դրա արդյունքները, կիսվեց հաջողության հասնելու և նպատակներն իրականացնելու իր անձնական փորձով։ Խոշոր ընկերության կողմից իրականացրած գործնական քայլերի ուսումնասիրությունն օգտակար լրացում կլինի ուսանողների տեսական գիտելիքներին։

«Ժամանակի հետ ավելի ու ավելի ակնհայտ է դառնում գրագետ հաղորդակցությունների նշանակությունը հանրային կյանքում և բիզնես, իսկ լավ մասնագետ ունենալը կարևոր է ցանկացած կազմակերպության համար։ Եվ ես այսօր ուրախ եմ կիսվել մեր ընկերության փորձով ու գիտելիքներով, հուսով եմ, որ դրանք օգտակար կլինեն ուսանողների հետագա մասնագիտական գործունեության ընթացքում: Beeline-ը  խոշոր հեռահաղորդակցության ընկերություն է, որն ունի հարուստ փորձ հանրույթի հետ շփման, ինչպես նաև իրականացվող աշխատանքներն ավելի տեսանելի դարձնելու և նորարարական գաղափարներով առաջ շարժվելու համար», – նշեց Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Նաիրա Նազարյանը։

«Հայաստանում արհեստավարժ մասնագետների մեծ պահանջարկ կա: ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագիրը բացառիկ հնարավորություն է ամբողջական գիտելիքներ և հմտություններ ստանալու համար, իսկ PR դպրոցը միակ մասնագիտական հարթակն է, որը ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ վերապատրաստում է ոլորտում աշխատող և հանրային կապերով հետաքրքրվողներին: Կարևոր է, որ ուսանողները ծանոթանան ընկերության հաղորդակցության ռազմավարության մշակման և կառավարման գործընթացին, աշխատանքային գործիքներին  և  տեխնոլոգիաներին: Մենք պատրաստում ենք մրցունակ մասնագետներ գործատուների համար»,- նշում է Հայկական PR ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը:

Դասախոսությունից հետո մասնակիցներն այցելեցին Beeline-ի կապի թանգարանը և ծանոթացան երկրում հեռահաղորդակցության զարգացման պատմության հետ։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։  «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում: