237
BANA-ն հյուրընկալել է 25 եվրոպացի երիտասարդ ձեռներեցի

BANA-ն հյուրընկալել է 25 եվրոպացի երիտասարդ ձեռներեցի

Ստարտափներով հետաքրքրված և սեփական նախագծերն իրականացնող  եվրոպացի երիտասարդներ այս շաբաթ Հայաստանում են։ Ֆրանսիայից, Հունաստանից, Իտալիայից, Խորվաթիայից, Վրաստանից, Ուկրաինայից և Պորտուգալիայից ժամանած 25 սկսնակ ձեռնարկատերերը երեկ հյուրընկալվել են Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի /BANA/ գրասենյակում։

Օրվա խոսնակներն էին՝ Business Angel Network of Armenia-ի և «The Crowdfunding Formula»-ի համահիմնադիր Գևորգ Պողոսյանը, BANA-ի փոխտնօրեն Սոնա Վեզիրյանը և «Sprint» քրաուդանդինգային ֆոնդի ղեկավար Կարեն Վարդանյանը։ Ինտերակտիվ հանդիպմանը Գևորգ Պողոսյանը պատմել է Հայաստանի ստարտափ էկոհամակարգի, հայկական ինովացիոն լուծումների մասին և կիսվել իր փորձով։ Սոնա Վեզիրյանը ներկայացրել է հրեշտակ ներդրողների գործունեությունը, Կարեն Վարդանյանն էլ ներկայացրել է քրաուդֆանդինգի՝ որպես նորարարական գաղափարների ֆինանսավորման միջոցի էությունը, առավելություններն ու առանձնահատկությունները:

8 երկրների ակտիվ երիտասարդներն իրենց ստարտափները զարգացնելու համար Հայաստանում ստանում են հմտություններ «Ինչպես սկսել ստարտափ՝ երիտասարդների համար» խորագրով մեկշաբաթյա սեմինարի ընթացքում, որը կազմակերպել է «Կրթական և մշակութային կամուրջներ» ՀԿ-ը՝ եվրոպական «Էրասմուս+» ծրագրի շրջանակում։ Միջազգային փորձագետները, ովքեր մշակել են այս ծրագիրը, վերապատրաստում են մասնակիցներին՝ տալով նրանց ձեռնարկատիրության, առաջնորդության հմտություններ, նաև գաղտնիքներ, թե ինչպես սկսել փոքր բիզնեսը և զարգանալ շուկայի պահանջներին համընթաց:

Միջազգային ծրագիրն իրագործվում է 3 փուլով՝ սեմինար, այնուհետև երիտասարդական փոխանակման ծրագիր և արդյունքների գնահատում: Ծրագրի գնահատման վերջին փուլը կիրականացվի Ֆրանսիայում՝ 2019-ի հոկտեմբերին:

Business Angel Network of Armenia-ն գործարար-ներդրողների միավորում է, ովքեր ֆինանսական միջոցներից բացի, ստարտափ թիմերին և սկսնակ ձեռնարկատերերին սովորեցնում են մասնավորապես բիզնեսի ռազմավարության մշակել, պոտենցիալ հաճախորդների ներգրավել: 2017 թվականի գարնանը հիմնադրված BANA-ն արդեն ներդրում է կատարել 5 ստարտափ թիմում:

Կարճ հասցե: geek.am/u/5847.html
Startups Sprint Կարեն Վարդանյան Business Angel Network of Armenia BANA Գևորգ Պողոսյան The Crowdfunding Formula Սոնա Վեզիրյան Startups

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2962 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Արինա Առուստամյանը նշանակվել է Beeline-ի կոմերցիոն տնօրենի պաշտոնում

Beeline-ում կոմերցիոն տնօրեն է նշանակվել Արինա Առուստամյանը, ով մինչ այդ մի քանի ամիս կատարում էր կոմերցիոն տնօրենի պարտականությունները որպես ժամանակավոր պաշտոնակատար: Նա աշխատում է  ընկերությունում 2008 ...

Code

image

Ծրագրավորման ֆունդամենտալ դասընթացներ

Ալան Թյուրինգի անվան Ծրագրավորման Փիլիսոփայության դպրոցը, Hero House֊ի և Երևանի Գլաձոր Համալսարանի համատեղ սկսում է ծրագրավորման ֆունդամենտալ դասընթաց, որը միտված է համաշխարհային մակարդակի մասնագետներ պատրաստելուն։ Դպրոցի ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Beeline. Էջմիածնում գործարկվել է 4G ցանց

Beeline-ը հայտարարում է չորրորդ սերնդի բջջային ցանցի գործարկման մասին Էջմիածնում: Այժմ քաղաքի բնակիչները կարող են օգտվել շարժական ինտերնետից մինչև 100 Մբ /վ արագությամբ: Beeline-ի 4G բազային ...

Business

image

ՎԵՈՆ-ը հրապարակել է խմբի սոցիալական պատասխանատվության հաշվետվությունը

ՎԵՈՆ խումբը (գլխամասը՝ Ամստերդամում) հրապարակել է տարեկան սոցիալական պատասխանատվության հաշվետվությունը, որում ներկայացված է խմբի առաջխաղացումը և դրական ազդեցությունը՝ ներկայացված երկրների հասարակությունների վրա: Մասնավորապես, ներկայացված են հիմնական ...

Various

image

Beeline-ի շարժական կապի բաժանորդները կարող են անվճար օգտվել մի շարք պետական կայքերից

Կորոնավիրուսի դեպքերի հայտնաբերման հետ կապված Հայաստանում Beeline-ն իր բաժանորդներին հնարավորություն է տրամադրում բջջային կապով անվճար (առանց ինտերնետի ծախսի) օգտվել մի շարք պետական մարմինների ինչպես նաև ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Viva-MTS