242
ԱՏՁՄ վարչության անդամները հանդիպել են Թայբեյի պատվիրակության հետ

ԱՏՁՄ վարչության անդամները հանդիպել են Թայբեյի պատվիրակության հետ

Այսօր հանդիպում է տեղի ունեցել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) անդամների և Թայբեյից ժամանած գործարարների եւ փորձագետների միջև։ Քննարկվել են տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական մոտեցումներ, «WCIT 2019 -ՏՏ համաշխարհային համաժողովի» առանցքային թեմաներ և  այլ ծրագրեր։ Հանդիպմանը մասնակցել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) նախագահ տիկին Իվոն Չուն:  Պատվիրակությունը Հայաստանում է ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանի հրավերով։

Համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել ԱՏՁՄ-ի և DIGITIMES-ի միջև՝ WCIT 2019 խորհրդատվական աշխատանքների և տնտեսության տարբեր ոլորտների զարգացման մոդելներ մշակելու վերաբերյալ: DIGITIMES-ը տեխնոլոգիական հարթակ և խորհրդատվություն ու այլ ծառայություններ մատուցող կազմակերպություն է, որը 1985 թ.-ից ակտիվորեն մասնակցում է նաև Թայբեյի ՏՀՏ ոլորտի զարգացմանն ուղղված աշխատանքներում:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱՏՁՄ անդամներ՝ «Մենթոր Գրաֆիկս», «ԱյՅուՆեթվորքս», «Ինստիգեյթ դիզայն», «Ինստիգեյթ մոբայլ», «ՎՕԼՕ», «Սի Քյու Ջի Այ Մա», «Մայքրոսոֆթ Հայաստան», «Սիներջի», «Վորքֆրոնտ Հայաստան», «Էպամ», «Դ-Լինկ», «Իքս Թեք», «Գրանթ Թորնթոն» ընկերությունների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ:

Պատվիրակության այցի շրջանակում պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Թայբեյի National Chiao Tung համալսարանի միջև ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագիր իրականացնելու վերաբերյալ։ Քառօրյա աշխատանքային այցի ընթացքում գործարարներն այցելել են նաև ՏՏ ոլորտի մի շարք ձեռնարկություններ և կազմակերպություններ։

Կարճ հասցե: geek.am/u/5838.html
Հայաստան Հայաստան Տեղեկատվական Տեխնոլոգիաներ Կարեն Վարդանյան Ալեքսանդր Եսայան WCIT 2019

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2869 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Starthub Armenia. Ինչո՞ւ դիմել Create Up նախինկուբացիոն ծրագրին և ի՞նչ այն կտա ստարտափներին

Օգոստոսի 6-26-ը ՀԱՀ-ի EPIC-ի կողմից կանցկանցվի Create Up նախինկուբացիոն ծրագիրը։ Դրա մանրամասները իմանալու համար Starthub-ը զրուզել է Արման Առաքելյանի հետ, որը պատմել է ծրագրի գլխավոր ...

Code

image

Ծրագրավորման ֆունդամենտալ դասընթացներ

Ալան Թյուրինգի անվան Ծրագրավորման Փիլիսոփայության դպրոցը, Hero House֊ի և Երևանի Գլաձոր Համալսարանի համատեղ սկսում է ծրագրավորման ֆունդամենտալ դասընթաց, որը միտված է համաշխարհային մակարդակի մասնագետներ պատրաստելուն։ Դպրոցի ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ը տարածաշրջանում առաջինն է գործարկում eSIM տեխնոլոգիան

Այսուհետ Ucom ընկերության շարժական կապի բաժանորդները կկարողանան օգտագործել իրենց iPhone XS, XS Max և XR սմարթֆոնները երկու SIM քարտով միաժամանակ: Apple ընկերության պաշտոնական գործընկեր Ucom-ը ...

Business

image

Ucom. ավարտվել է դրամային և դոլարային պարտատոսմերի տեղաբաշխումը

Ucom ընկերությունն «Արմենբրոկ» ներդրումային ընկերության օժանդակությամբ ավարտել է 11% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և 7,5% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը։ Ucom պարտատոմսերի ձեռքբերման ...

Various

image

Beeline-ի Կապի թանգարանը կմիանա «Թանգարանների գիշեր» ակցիային

Հայաստանում Beeline-ը կմիանա «Թանգարանների գիշեր»  միջազգային ակցիային: Մայիսի 18-ին Beeline-ի կապի թանգարանի դռները բաց կլինեն այցելուների համար 11։00-ից մինչև 21։00-ն։ Ակցիայի հիմնական նպատակն է երիտասարդությանը ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS