Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Beeline. Ամփոփվեցին պրոդուկտի մշակման ճամբարի /product bootcamp/ արդյունքները
12/03/2019 09:31

Beeline. Ամփոփվեցին պրոդուկտի մշակման ճամբարի /product bootcamp/ արդյունքները

Հայաստանում Beeline-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը դեռևս նախորդ տարի մեկնարկեցին պրոդուկտի մշակման` նոր ձևաչափի ճամբար /product bootcamp/, որը նպատակ ուներ օգնել նորարար գաղափարներ ունեցող երիտասարդներին բռնել տեխնոլոգիական ձեռներեցության ուղին և զարգացնել իրենց ստարտափները։

Տասնյակ դիմորդներից ընտրված 10 թիմերն ինտենսիվ աշխատեցին իրենց կցված մենթորների՝ փորձագետների, բիզնեսի զարգացման մասնագետների և տեխնիկական մասնագետների հետ, ստացան խորհրդատվություն իրենց պրոդուկտի պոտենցիալ շուկայի, օգտատերերի, հնարավոր հատկանիշների վերաբերյալ։ Աշխատանքի արդյունքում նրանք ավելի հղկեցին իրենց պրոդուկտի մասին նախնական գաղափարները և կարողացան այն ներկայացնել ոլորտի լավագույն մասնագետներից բաղկացած ժյուրիին, որն էլ ընտրեց լավագույն երկու թիմերին։

«Միշտ հաճելի է տեսնել ակտիվ, գործունյա, տաղանդավոր երիտասարդների, ովքեր առկա խնդիրները համարում են ոչ թե բարդություն այլ հնարավորություն և իրենց սեփական լուծումներն են առաջարկում՝ մարդկանց կյանքը լավացնելու համար։ Մենք մեր կողմից որպես պատասխանատու ընկերություն ձգտում ենք հնարավորինս աջակցել նման երիտասարդներին, և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հետ մեր համատեղ ծրագիրը նման աջակցության հիանալի օրինակ է», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։ 

«Զարգացման վաղ շրջանում գտնվող թիմերը պրոդուկտի մշակման ճամբարի շրջանակում կարողացան ավելի լավ հասկանալ իրենց նախնական գաղափարը և այն դիտարկել որպես հաճախորդների տեսանկյունից անհրաժեշտ բիզնես պրոդուկտ։ Մենթորների հետ կատարված աշխատանքի և ֆինանսական աջակցության շնորհիվ հաղթող երկու թիմերը կարողացան ստեղծել իրենց պրոդուկտի առաջին տարբերակները, որոնք գրեթե պատրաստ են շուկա մուտք գործելու»,- նշեց Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։

1,5 միլիոն ՀՀ դրամ մրցանակին արժանացած Festival թիմը product bootcamp-ի շրջանակում մշակեց կինոփառատոնների համար նախատեսված հավելվածի ամբողջական տարբերակը android և iOS համակարգերի համար և ներկայումս փորձում է այն կիրառել փոքրածավալ կինոփառատոնների հետ։ 1 մլն ՀՀ դրամին արժանացած Rendchain թիմը կարողացավ ստեղծել իր պրոդուկտի Beta տարբերակը, որը համախմբում է առկա համակարգիչների հզորությունը՝ 3D նյութեր ավելի արագ և որակով ստեղծելու համար։

Թիմերը դեռևս երկար ճանապարհ ունեն անցնելու մինչ շուկայում եկամտաբեր և կայուն բիզնես պրոդուկտ դառնալը, սակայն պրոդուկտի մշակման ճամբարի արդյունքում նրանք կարողացան մեկ քայլ առաջ գնալ։

———–

Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը սկսել է իր գործունեությունը 2011 թվականին Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և Մայքրոսոֆթ կորպորացիայի համատեղ ջանքերով: Ստեղծումից անմիջապես հետո Կենտրոնը միացել է ինովացիոն կենտրոնների համաշխարհային ցանցին և սկսել ակտիվ գործունեություն ծավալել Մայքրոսոֆթի կողմից ողջ աշխարհում նորարար և սետղծագործ մտքի զարգացման նպատակով  իրականացվող նախաձեռնությունների շրջանակում: