Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ucom. Մարտի 1-ից ապրիլի 7-ը գործում է «Նվիրի՛ր սմարթֆոն, որի մեջ սեր կա» գարնանային առաջարկը
01/03/2019 15:01

Ucom. Մարտի 1-ից ապրիլի 7-ը գործում է «Նվիրի՛ր սմարթֆոն, որի մեջ սեր կա» գարնանային առաջարկը

Մարտի 1-ից ապրիլի 7-ը Ucom-ում գործելու է «Նվիրի՛ր սմարթֆոն, որի մեջ սեր կա» գարնանային առաջարկը։ Դրա շրջանակներում Ucom ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոններից հատուկ գնով Xiaomi Redmi Note 6 Pro կամ Samsung Galaxy J6 + սմարթֆոնները կանխիկ կամ ապառիկ տարբերակով ձեռք բերելու դեպքում Ucom Կանխավճարային ծառայության, ինչպես նաև հետվճարային Ունիվերսալ և Ունիվերսալ Պլյուս սակագնային պլանների նոր և առկա բաժանորդները կստանան 60 ԳԲ ինտերնետ 6 ամսվա ընթացքում օգտագործելու համար։

«Բոլոր նրանք, ովքեր գարնան տոների ընթացքում նախատեսել են գեղեցիկ անակնկալ մատուցել իրենց մտերիմներին, այս առաջարկի շնորհիվ ոչ միայն սմարթֆոն կնվիրեն, այլև մեծ ծավալի շարժական ինտերնետ։ Վստահ եմ, որ Ձեր սիրելիները մեծապես կգնահատեն մշտապես կապի մեջ մնալու հնարավորությունը», – նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հավելենք, որ Xiaomi Redmi Note 6 Pro սմարթֆոնը հնարավոր է ձեռք բերել 99.900 դրամով, իսկ Samsung Galaxy J6 + -ը՝ 88.800 դրամով։ Բոլոր այլ սմարթֆոնների ձեռքբերման պարագայում Ucom Կանխավճարային ծառայության, ինչպես նաև հետվաճարային Ունիվերսալ և Ունիվերսալ Պլյուս սակագնային պլանների նոր և առկա բաժանորդները կստանան 20 ԳԲ ինտերնետ 6 ամսվա ընթացքում օգտագործելու համար։