244
Beeline․ Ստարտափ Ինկուբատորում կայացել է հերթական մոնիթորինգը

Beeline․ Ստարտափ Ինկուբատորում կայացել է հերթական մոնիթորինգը

Beeline Ստարտափ Ինկուբատորում կայացավ հերթական մոնիթորնգը, որի ընթացքում ստուգվեց ստարտափների աճը. նրանք ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքը, ինկուբատորում կազմակերպվող դասերից և հանդիպումներից ստացած գիտելիքները։

Վերջին երկու մոնիթորինգի ընթացքում ստարտափներից պահանջվում է նաև ներկայացնել իրենց ֆինանսական պլանը, պահանջվող ներդրման չափը և դրա ծախսման ուղղությունները: Լավագույն առաջընաց ունեցող ստարտափներ կրկին ճանաչվեցին Tap Tapը, eSwapը, և LinguaStormը:

eSwap-ը տարբեր առցանց խանութների միացման և էլեկտրոնային առևտրի կառավարման համակարգ է, TapTap-ը խաղային տարրերով հագեցած տուրիստական հավելված է ու թույլ է տալիս ճանապարհորդել առանց գիդի, իսկ LinguaStorm-ը միջազգային օնլայն դասավանդման հարթակ է, տրամադրում է 16 օտար լեզուների ավելի քան 40 դասընթացներ` բոլոր մասնագիտական ուղղություններով։

«Ամեն ամիս մենք ունենում ենք նման մոնիթորինգ և ուրախությամբ ենք տեսնում, թե ինչպես են աճում ու զարգանում մեր ստարտափները։ Մեր կարևորագույն նպատակն է նրանց սովորեցնել բիզնեսի վարման հիմունքները, որպեսզի նրանք կարողանան մեծ հաջողությունների հասնել որպես գործարարներ։ Որպես մեծ ընկերություն մենք պատկերացնում ենք, թե ինչ կարող են ներդրողներն ակնկալել սկսնակ կազմակերպությունից», - նշեց Հայաստանում Beeline Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Երկրորդ ինկուբացիոն շրջանի ընթացքում ստարտափների համար կազմակերպվել են տարբեր սեմինարներ և վարպետության դասեր՝ ձեռնարկատիրության, բիզնեսի, նորարարության, գաղափարի վավերացման, շուկայի գնահատման և ամենակարևորը թիմի ձևավորման և թիմային աշխատանքի մասին։ Beeline Ստարտափ Ինկուբատորը հյուրընկալել է միջազգային հեղինակություն ունեցող գործարարների, ներդրողների և ստարտափ էկոհամակարգի այլ ներկայացուցիչների։

Կարճ հասցե: geek.am/u/5800.html
Startups Telecom Հայաստան Beeline Beeline Ստարտափ Ինկուբատոր Startups Telecom Հայաստան

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2847 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Ucom. ամառային առաջարկներ` շարժական կապի բաժանորդների համար

Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը հանդես է եկել ճեպազրույցով և ներկայացրել է ընկերության շարժական կապի բաժանորդների համար նախատեսված ամառային առաջարկները։ Մասնավորապես, Ucom շարժական ...

Code

image

Ծրագրավորման ֆունդամենտալ դասընթացներ

Ալան Թյուրինգի անվան Ծրագրավորման Փիլիսոփայության դպրոցը, Hero House֊ի և Երևանի Գլաձոր Համալսարանի համատեղ սկսում է ծրագրավորման ֆունդամենտալ դասընթաց, որը միտված է համաշխարհային մակարդակի մասնագետներ պատրաստելուն։ Դպրոցի ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ը տարածաշրջանում առաջինն է գործարկում eSIM տեխնոլոգիան

Այսուհետ Ucom ընկերության շարժական կապի բաժանորդները կկարողանան օգտագործել իրենց iPhone XS, XS Max և XR սմարթֆոնները երկու SIM քարտով միաժամանակ: Apple ընկերության պաշտոնական գործընկեր Ucom-ը ...

Business

image

Beeline. 033 կոդով հեռախոսահամար նվեր՝ Samsung սմարթֆոններ գնողներին

Beeline-ը հայտարարում է Samsung սմարթֆոնների Galaxy A սերիայի վաճառքի ակցիայի անցկացման մասին։ Այս սիրված սմարթֆոնների տեսականուց որևէ մեկը գնելիս մինչև 2019 թ․ օգոստոսի 20-ը՝ հաճախորդները ...

Various

image

Beeline-ի Կապի թանգարանը կմիանա «Թանգարանների գիշեր» ակցիային

Հայաստանում Beeline-ը կմիանա «Թանգարանների գիշեր»  միջազգային ակցիային: Մայիսի 18-ին Beeline-ի կապի թանգարանի դռները բաց կլինեն այցելուների համար 11։00-ից մինչև 21։00-ն։ Ակցիայի հիմնական նպատակն է երիտասարդությանը ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS