246
2478
Beeline-ի աջակցությամբ Starthub Offline-ի շրջանակում ստարտափների հետ հանդիպեց Ամալյա Եղոյանը

Beeline-ի աջակցությամբ Starthub Offline-ի շրջանակում ստարտափների հետ հանդիպեց Ամալյա Եղոյանը

Հայաստանում Beeline-ի և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամի կողմից համատեղ իրականացվող StartHub Armenia նախագծի շրջանակներում տեղի ունեցավ Starthub Offline հերթական հանդիպում-քննարկումը։ StartHub Offline-ը միջոցառումների շարք է, որի ընթացքում ստարտափների ներկայացուցիչները հանդիպում և քննարկումներ են անցկացնում ՏՏ ոլորտի առաջատարների հետ։

Այս հանդիպման խորագիրն էր՝ «Հայկական ստարտափների ներկան և ապագան», բանախոսը՝ Business Development Advisors (BDA) ընկերության տնօրեն Ամալյա Եղոյանը, ով ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնում համակարգել է ՏՏ ոլորտը։ Ամալյա Եղոյանը երկար տարիներ ղեկավարել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը։ Նա մասնագիտացած է բիզնեսի կառավարման ոլորտում։

Հանդիպման ընթացքում խոսվել է ստարտափ էկոհամակարգի զարգացման ուղղությունների, առկա առավելությունների և բացթողումների մասին։ Ամփոփվել է 2018 թ-ը, որը մասնակիցների կողմից գնահատվել է չափազանց հաջող, անդրադարձ է եղել նաև 2019 թ-ի սպասումներին։

«ՏՏ ոլորտում 2018-ն իրականում շատ բուռն էր։ Ստարտափ էկոհամակարգի մասին խոսելիս շատ ուրախ եմ նշել, որ այն ոչ միայն Երևանով է սահմանափակվում, այլև մենք զարգացում և առաջընթաց ունենք նաև մարզերում»,- ամփոփելով տարին՝ նշեց Business Development Advisors (BDA) ընկերության տնօրեն Ամալյա Եղոյանը

«Այսօր ամփոփեցինք տարին և խոսեցինք ապագայի սպասելիքների մասին։ Starthub-ը, որպես նախագիծ, նույնպես ամփոփում է տարին և կարող եմ ասել, որ կարճ ժամանակահատվածում մենք դարձանք հայկական ստարտափ էկոհամակարգի նկատելի բաղադրիչներից մեկը։ Starthub-ի առաջնային նպատակը ստարտափների տեղեկատվական աջակցությունն է, ինչ էլ մեծ սիրով անում ենք մեր starthub.am կայքի և Starthub Offline հարթակի միջոցով։ Շնորհակալություն եմ հայտնում Beeline-ին և Starthub-ի թիմին, համոզված եմ, որ հաջորդ տարի ավելի մեծ եռանդով կշարունակենք այս նախագիծը», - նշեց Տեխնոլոգիական զարգացման կենտրոն հիմնադրամի Խորհրդի նախագահ Սամվել Չախալյանը։

«Beeline-ը ստարտափների աջակցությանն ուղղված բազմաթիվ ծրագրեր է իրականացնում, և այդ շարքում  Starthub-ը հատուկ տեղ է զբաղեցնում, քանի որ ամփոփ տեղեկատվություն է ապահովում ոլորտի բոլոր մասնակիցների համար՝ թե ստարտափների, թե ներդրողների։ Իսկ այսօրվա նման հանդիպումները թույլ են տալիս քննարկել կարևորագույն հարցերը ոլորտի փորձագետների հետ և մշտապես թարմ ու արդիական խնդիրներ լուսաբանել հարթակում, որպեսզի հայկական էկոհամակարգը էլ ավելի զարգանա և առողջանա», - նշեց Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Նաիրա Նազարյանը։ 

Starthub Armenia ծրագրի ընթացքին հետևելու և առաջիկա հանդիպում-քննարկումների մասին տեղյակ լինելու համար կարող եք այցելել https://starthub.am կայք կամ StartHub Armenia ֆեյսբուքյան էջ։

Կարճ հասցե: geek.am/u/5799.html
Beeline Startups Telecom Startups Telecom Beeline Սամվել Չախալյան Նաիրա Նազարյան Ամալյա Եղոյան

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2791 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

2Hz-ի բարձրորակ լուծումները ներկայացվում են NVIDIA's GTC 2019 կոնֆերանսի շրջանակներում

Արհեստական բանականության (AI) վրա հիմնացված ձայնային կարգավորման տեխնոլոգիաների զարգացող շուկայի առաջատար 2Hz ընկերությունը NVIDIA's GTC 2019 կոնֆերանսի շրջանակներում ներկայացնելու է իր բարձրորակ լուծումները։ 2Hz-ի տեխնոլոգիաները ծառայություններ ...

Code

image

Ծրագրավորման ֆունդամենտալ դասընթացներ

Ալան Թյուրինգի անվան Ծրագրավորման Փիլիսոփայության դպրոցը, Hero House֊ի և Երևանի Գլաձոր Համալսարանի համատեղ սկսում է ծրագրավորման ֆունդամենտալ դասընթաց, որը միտված է համաշխարհային մակարդակի մասնագետներ պատրաստելուն։ Դպրոցի ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ներկայացվել է Oneplus 6T սմարթֆոնը

Չինական Oneplus կորպորացիան ներկայացրել է սմարթֆոնի հերթական մոդելը՝ Oneplus 6T: Սմարթֆոնի հիմնական նորարությունը էկրանին տեղադրված մատնահետքերի սկաներն է։ Սմարթֆոնի էկրանը Optic Super AMOLED է, չափը՝ ...

Business

image

Beeline-ի բաժանորդների թիվը գերազանցել է մեկ միլիոնը

Beeline-ը հայտարարում է մեկ միլիոն բաժանորդների շեմը գերազանցելու մասին: Ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն այսօրվա ճեպազրույցին լրագրողներին ներկայացրեց ընկերության վերջին ձեռքբերումները և պարգևատրեց 2018 թ-ին ...

Various

image

Beeline. Կապի թանգարանը կրկին բացում է իր դռներն այցելուների համար

Beeline-ի Կապի թանգարանը վերաբացվել է այցելուների համար վերանորոգումից հետո։ Վերաբացված թանգարանի առաջին հյուրերը դարձան Չեխովի անվան միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանի աշակերտները։ Նրանց համար կազմակերպվել էր ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS