243
Երևանը հայտնվել է տեխնո կարիերայի հնարավորություններով քաղաքների 10-յակում

Երևանը հայտնվել է տեխնո կարիերայի հնարավորություններով քաղաքների 10-յակում

Եթե դուք աշխատում եք ՏՏ ոլորտում, ապա շատ լավ գիտեք՝ որքան արագ է զարգանում այն։ Թվային տեխնոլոգիաներին առնչվող աշխատատեղերը օրեցօր շատանում են։ Դրան համընթաց զարգանում են նաև քաղաքներ, որտեղ ՏՏ ոլորտում աշխատելը մեծ պահանջարկ է վայելում։

Առցանց բիզնես տեխնոլոգիաների ամսագիր Enterprise Times-ը առանձնացրել է 10 քաղաք, որտեղ ՏՏ ոլորտում աշխատանք գտնելը շատ հեշտ է։

Ստորև ներկայացնում ենք այդ քաղաքները։

1. Սան Ֆրանցիսկո` Սիլիկոնյան հովիտ

Եթե դուք տեղյակ եք ՏՏ ոլորտին, ապա շատ լավ գիտեք, որ Սիլիկոնյան հովտում են կենտրոնացած առաջատար ՏՏ ընկերությունները։ Հենց այստեղ կարելի է ՏՏ ոլորտում կարիերայի աճ գրանցել։ Սիլիկոնյան հովտում նաև կենտրոնացած է Միացյալ Նահանգների վենչուրային կապիտալի ներդրումների մեկ երրորդը: Բարձր աշխատավարձն այստեղ երաշխավորված է։ Սակայն պետք է նաև հաշվի առնել բարձր մրցակցությունը։

2. Նյու Յորք - Սիլիկոնյան արահետ

Քաղաքը, որը միշտ արթուն է, հասցրել է ստանալ նոր կոչում՝ «Սիլիկոնային արահետ»։ Ոչ միայն այն պատճառով, որ այն գտնվում է ֆինանսական աշխարհի կենտրոնում, այլև այն պատճառով, որ վենչուրային կապիտալը գնալով «բարգավաճում» է։ Եթե դուք ծրագրավորող եք և տիրապետում եք Java, Agile or Javascript հմտություններին, ապա հեշտությամբ Նյու Յորքում կարող եք գործ գտնել։ Indeed.com-ի վերջին ուսումնասիրության համաձայն՝ այս երեք հմտությունները աստեղ մեծ պահանջարկ ունեն։

3. Օստին՝ Սիլիկոնյան բլուրներ

Այնսպիսի տեխնոլոգիական հսկաներ, ինչպիսիք են Cisco-ն, eBay-ն, Facebook-ը, Google-ը, IBM-ը, Indeed-ը և Intel-ը, այստեղ ունեն իրենց գրասենյակները։ Dell- ի համաշխարհային ճանաչում ունեցող կենտրոնատեղին գտնվում է Օստինի արվարձաններից մեկում։ Անցյալ տարի միայն այստեղի տեխնոլոգիական ընկերությունները հավաքական ուժերով ստացել են տպավորիչ 950 մլն դոլար ներդրում։

4. Երևան՝ Սիլիկոնյան լեռներ

Հետազոտությունները ցույց են տալիս, որ 2025 թվականին պահանջվող ծրագրավորողների թիվը Հայաստանում կհասնի 30,000-ի։ Սա հիմնականում պայմանավորված է այստեղ տեխնոլոգիական հատվածում օրեցօր աճող նորարարությամբ: Ոլորտը տարեկան 20% աճ է գրանցում։ Այստեղ ապրուստը շատ մատչելի է, հանցագործությունների մակարդակը ցածր է։ Ներկայումս հիմնական խոսակցական լեզուները հայերենն ու ռուսերեն է, բայց անգլերենն էլ նույնպես շատ է տարածվում։

5. Սինգապուր՝ տեխնոլոգիական քաղաք-հանգույց

Եթե ցանկանում եք զարգացնել ձեր ստարտափը, այս տեխնոլոգիական հանգույցը լավ ընտրություն է։ Հարկային դրույքաչափերը համեմատաբար ցածր են, իսկ ներգաղթը տարածված բնույթ է կրում։ Սինգապուրի կառավարությունը նույնպես տրամադրում է դրամաշնորհներ ստարտափներին՝ բիզնես սկսելու համար։ Աշխարհի առաջատար 100 տեխնոլոգիական ընկերությունների 80-ը ներկայումս ունեն իրենց ներկայացուցչությունը Սինգապուրում: Այն հայտնի է համաշխարհային կարգի նորարարությամբ, արագ ժամանակակից ՏՏ ենթակառուցվածքներով և IP-ի պաշտպանությամբ:

6. Մելբուրն՝ Ավստրալիայի տեխնոլոգիական քաղաք

Մելբուրնում են գտնվում տեխնիկապես զարգացած կենտրոններ՝ բոլոր հնարավոր ռեսուրսներով։ Եթե դուք ստարտափ եք և ծրագրային ինժեներ, ապա կարող եք տեղեկայվել այդ կենտրոններից մեկում։

Մելբուրում կան մեծ թվով ստարտափի հիմնադիրներ և ծրագրավորողներ, որոնք գաղթականներ են:

7. Լոնդոն՝ Սիլիկոնյան խաչմերուկ

Լոնդոնը դարձել է տեխնոլոգիական հետազոտությունների և մեծ տվյալների կենտրոնատեղի։ Մինչդեռ հիբրիդային ոլորտները, ինչպիսիք են AdTech, CyberTech, FinTech, MedTech և RetailTech-ը, մեծ հնարավորություններ են առաջարկում միջազգային կարգ ունեցող մասնագետներին՝ տեղափոխման համար:

8. Ստոկհոլմ՝ Հյուսիսային Եվրոպայի տեխնոլոգիական կենտրոն

Եթե դուք ծրագրավորող եք, ու փնտրում եք աշխատանք` ամենալավ պայմաններով, ապա այս քաղաքը հենց ձեզ համար է։ 2016 թվականին Ստոկհոլմի տեխնոլոգիական ընկերություններում ներդրվել է ավելի քան 1,4 մլրդ դոլար։

9. Բանգալոր՝ ասիական աճող հանգույց

Այստեղ է տեղակայված մեծ թվով ինկուբատոր և աքսելերատոր։

10. Տորոնտո՝ աճող տեխնոլոգիական բեմ

Այս պահին այս քաղաքը համարվում է լավագույն վայր՝ կին ձեռներեցների համար։

StartHub-ի մասին

Հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության StartHub Armenia նախագիծն իրականացվում է Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամի կողմից՝ Beeline Հայաստանի աջակցությամբ։

Ծրագրի շրջանակներում գործարկվել է starthub.am տեղեկատվական-ուսումնական կայքը, որտեղ հրապարակվում են ստարտափների առաջխաղացման ուղեցույցներ, ներկայացված են ստարտափներին աջակցող հայկական կազմակերպությունները և լայնորեն լուսաբանվում է հայկական ստարտափների գործունեությունը։

Ակտիվ գործում է նաև StartHub-ի ֆեյսբուքյան էջը (https://facebook.com/starthubarmenia), որն օգտատերերին պարբերաբար տեղեկացնում է ՏՏ ոլորտի բոլոր իրադարձություններին։
Կարճ հասցե: geek.am/u/5768.html
Հայաստան Հայաստան Երևան ՏՏ-ոլորտ Enterprise Times Սիլիկոնյան հովիտ

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2865 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline-ի աջակցությամբ կանցկացվի «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ը

Beeline-ի աջակցությամբ Սևանի ափին հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը կանցկացվի հերթական «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ը: Վրանային ճամբարի ձևաչափով սամմիթն մասնակցող ստարտափները մրցելու են 100 000 ԱՄՆ դոլար ...

Code

image

Ծրագրավորման ֆունդամենտալ դասընթացներ

Ալան Թյուրինգի անվան Ծրագրավորման Փիլիսոփայության դպրոցը, Hero House֊ի և Երևանի Գլաձոր Համալսարանի համատեղ սկսում է ծրագրավորման ֆունդամենտալ դասընթաց, որը միտված է համաշխարհային մակարդակի մասնագետներ պատրաստելուն։ Դպրոցի ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ը տարածաշրջանում առաջինն է գործարկում eSIM տեխնոլոգիան

Այսուհետ Ucom ընկերության շարժական կապի բաժանորդները կկարողանան օգտագործել իրենց iPhone XS, XS Max և XR սմարթֆոնները երկու SIM քարտով միաժամանակ: Apple ընկերության պաշտոնական գործընկեր Ucom-ը ...

Business

image

Beeline-ը և Նիկիտա Մոբայլն առաջինը Հայաստանում գործարկեցին Mobile ID ծառայությունը

Beeline-ը և Նիկիտա Մոբայլ ՍՊԸ հայտարարում են Mobile ID ծառայության գործարկման մասին, որը բջջային հեռախոսի օգնությամբ անձի նույնականացման և էլեկտրոնային ստորագրությամբ փաստաթղթերի վավերականացման արդյունավետ գործիք ...

Various

image

Beeline-ի Կապի թանգարանը կմիանա «Թանգարանների գիշեր» ակցիային

Հայաստանում Beeline-ը կմիանա «Թանգարանների գիշեր»  միջազգային ակցիային: Մայիսի 18-ին Beeline-ի կապի թանգարանի դռները բաց կլինեն այցելուների համար 11։00-ից մինչև 21։00-ն։ Ակցիայի հիմնական նպատակն է երիտասարդությանը ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS