Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Beeline-ը գործարկել է «Վիրտուալ ԱՀԿ» ծառայությունը՝ կորպորատիվ հաճախորդների համար
23/10/2018 06:53

Beeline-ը գործարկել է «Վիրտուալ ԱՀԿ» ծառայությունը՝ կորպորատիվ հաճախորդների համար

Beeline-ը հայտարարում է կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված vPBX (վիրտուալ ԱՀԿ) ծառայության գործարկման մասին։

Վիրտուալ ԱՀԿ-ն համալիր լուծում է՝ գրասենյակներում հեռախոսակապի արագ կազմակերպման համար` առանց թանկարժեք սարքավորումների և լարերի տեղադրման։ Վիրտուալ ԱՀԿ-ն թույլ է տալիս ստանալ ոչ աշխարհագրական հեռախոսահամար և անսահմանափակ քանակությամբ ներքին համարներ, մշակել միաժամանակ մինչև 100 մուտքային զանգ, կարգավորել ձայնային ողջույնը և զանգերի խելացի բաշխումը` բաժինների, աշխատակիցների կամ տարածաշրջանների միջև։ Վիրտուալ ԱՀԿ-ն թույլ է տալիս նաև վիճակագրություն հավաքել և վերլուծել աշխատակիցների աշխատանքի և գովազգային արշավների արդյունավետությունը։

«Բացի վիրտուալ ԱՀԿ ծառայությունից մենք կորպորատիվ հաճախորդներին առաջարկում ենք հատուկ բիզնեսի համար մշակված «Օպտիմալ 2500» և «Օպտիմալ 3500»   շահավետ սակագնային փաթեթներ ոչ աշխարհագրական «060» կոդով հեռախոսահամարների համար, ինչպես նաև «գեղեցիկ» ոչ աշխարհագրական հեռախոսահամարներ գնելու հնարավորություն։ Նոր լուծման շնորհիվ մեր հաճախորդները կարող են ոչ միայն նոր մակարդակի հանել իրենց բիզնեսի հեռախոսակապը, այլև ըստ արժանվույն գնահատել երկրի հեռահաղորդակցության խոշորագույն օպերատորներից մեկի հետ աշխատանքի հարմարավետությունը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Տվյալ ծառայության և սակագների մասին մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել ընկերության կայքում՝ կորպորատիվ բաժանորդների համար բաժնում՝  www.beeline.am։