245
2478
Կասպերսկի Լաբորատորիա. Սանտորինիի նոր գտածոները թվագրվում են մ.թ.ա. 2500-2700 թվականներով

Կասպերսկի Լաբորատորիա. Սանտորինիի նոր գտածոները թվագրվում են մ.թ.ա. 2500-2700 թվականներով

Հունական Սանտորինի կղզու հինավուրց Ակրոտիրի բնակավայրի պեղումների ընթացքում, որոնց հովանավորը «Կասպերսկի Լաբորատորիա»-ն է, հնագետները հայտնաբերել են կիկլադյան մշակույթի մոտ 5000 տարվա հնության գտածոներով կավե 13 արկղ։  Գտածոները հայտնաբերվել են House of Benches անվանումով շենքում, երբ հետազոտողներն ուսումնասիրում էին հիմքն այն տեղում, որտեղ ավելի վաղ հայտնաբերվել էր բրոնզե այծեղջյուր և որտեղ, ենթադրաբար, կարող էր գտնվել զոհասեղանը։ Ամենանշանակալի գտածոներից է կնոջ մարմարե ֆիգուրը, որը հատուկ հետաքրքրություն է ներկայացնում գիտության համար. այն արտացոլում է կիկլադյան կերպարվեստի հեռացումը վաղ փուլից և կարող է դառնալ Սանտորինիի շատ գաղտնիքների բացահայտման բանալին։

Բացի այդ, հնագետներն ավարտել են հինավուրց քաղաքի ամենախոշոր շենքի նշանակալի մասի որմնանկարների վերականգնումը։ Դրանք զարդարել են սանդղավանդակի բաց տարածությունը, իսկ պատկերի ընդհանուր մակերեսը կազմել է մոտ 90 քառակուսի մետր։ Սակայն, հին որմնանկարների վերականգնման և պահպանման աշխատանքներն ամենևին էլ ավարտված չեն. «Կասպերսկի Լաբորատորիա»-ի աջակցությամբ փորձագետները կշարունակեն աշխատել այդ ուղղությամբ առաջիկա մի քանի տարիների ընթացքում։

Ինչպես նշել են Հունաստանի մշակույթի և սպորտի նախարարությունում, Ակրոտիրիի գտածոներն, անկասկած, արտացոլում են Տիրայի (Սանտորինի) հինավուրց կիկլադյան հասարակության հավատալիքներն ու հայացքները և նոր լույս են սփռում այդ քաղաքակրթության գաղափարախոսության և կրոնի հարցերի վրա։

«Պեղումների առաջընթացը, որը հնարավոր դարձավ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի աջակցությամբ, անշուշտ, ոգևորում է մեզ,- հայտարարել է Ակրոտիրիի պեղումների ղեկավար Քրիստոս Դումասը (Christos Doumas)։ – Այն նախագծերը, որոնց վրա մենք համատեղ աշխատում ենք, Ակրոտիրիում գիտական նախագծերի միայն փոքր մասն են։ Մենք ծրագրում ենք ընդլայնել որմնանկարների պահպանության լաբորատորիան, ինչպես նաև փլատակների լավագույն պաշտպանության համար զարգացնել շենքերի կոնսերվացման նախագիծը։ Մենք ցանկանում ենք, որ հունական մշակույթով հետաքրքրվող բոլոր մարդկանց համար հեշտ հասանելի լինի այնպիսի նշանակալի վայրը, ինչպիսին է Ակրոտիրին»։

«Կասպերսկի Լաբորատորիա»-ն Ակրոտիրիում պեղումների անցկացման հովանավոր է դարձել երեք տարի առաջ։ Ընդունելով ընկերության ներդրումը կղզու համար այդ չափազանց կարևոր նախագծում՝ Տիրայի քաղաքապետ Անաստասիոս-Նիկոլաոս Զորզոսը (Anastasios-Nikolaos Zorzos) Եվգենի Կասպերսկիին  շնորհել է Սանտորինիի պատվավոր քաղաքացու կոչում։

Կարճ հասցե: geek.am/u/5761.html
Հայաստան Հայաստան Եվգենի Կասպերսկի Կասպերսկի Լաբորատորիա Սանտորինի թվայնացում

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2788 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Կրիպտոաակտիվներ․ ժամանակի պահանջներին համապատասխանող օրենսդրություն

Nooor բլոկչեյնի հայկական ասոցիացիան և «Elawphant» փաստաբանական ընկերությունն սկսել են Հայաստանում կրիպտոարժույթների և տոկենների օրենսդրական կարգավորման առաջարկների մշակման գործընթացը: Այս առիթով ասոցիացիայում ձևավորվել է իրավական ...

Code

image

Ծրագրավորման ֆունդամենտալ դասընթացներ

Ալան Թյուրինգի անվան Ծրագրավորման Փիլիսոփայության դպրոցը, Hero House֊ի և Երևանի Գլաձոր Համալսարանի համատեղ սկսում է ծրագրավորման ֆունդամենտալ դասընթաց, որը միտված է համաշխարհային մակարդակի մասնագետներ պատրաստելուն։ Դպրոցի ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ներկայացվել է Oneplus 6T սմարթֆոնը

Չինական Oneplus կորպորացիան ներկայացրել է սմարթֆոնի հերթական մոդելը՝ Oneplus 6T: Սմարթֆոնի հիմնական նորարությունը էկրանին տեղադրված մատնահետքերի սկաներն է։ Սմարթֆոնի էկրանը Optic Super AMOLED է, չափը՝ ...

Business

image

Beeline. հերթական անակնկալ՝ բաժանորդներին

Հայաստանում Beeline-ն անցկացնում է այս տարվա առաջին «Հաճախորդի օրը», որը նվիրված է նույնանուն միջազգային օրվան։ Ընկերության ղեկավար կազմի ավելի քան 60 ներկայացուցիչներ տարբեր ստորաբաժանումներից այցելելու ...

Various

image

Beeline. Կապի թանգարանը կրկին բացում է իր դռներն այցելուների համար

Beeline-ի Կապի թանգարանը վերաբացվել է այցելուների համար վերանորոգումից հետո։ Վերաբացված թանգարանի առաջին հյուրերը դարձան Չեխովի անվան միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանի աշակերտները։ Նրանց համար կազմակերպվել էր ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS