248
2496
Ու՞ր են գնում տեխնոլոգիաները. Beeline-ի աջակցությամբ տեղի ունեցավ Starthub Offline հերթական քննարկումը

Ու՞ր են գնում տեխնոլոգիաները. Beeline-ի աջակցությամբ տեղի ունեցավ Starthub Offline հերթական քննարկումը

Հոկտեմբերի 17-ին Beeline-ի և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամի համատեղ StartHub Armenia նախագծի շրջանակներում տեղի ունեցավ Starthub Offline հերթական հանդիպում-քննարկումը։

StartHub Offline-ը միջոցառումների շարք է, որի ընթացքում ստարտափների ներկայացուցիչները հանդիպում և քննարկումներ են անցկացնում ՏՏ ոլորտի առաջատարների հետ։

Հանդիպման խորագիրն էր՝ «Ու՞ր են գնում տեխնոլոգիաները»։

Քննարկման խոսնակներն էին՝

Անդրեյ Պյատախինը՝ Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն, Արեգ Գևորգյանը՝ Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն (ISTC), Դավիթ Բաղդասարյանը՝ 2Hz, Գեորգի Ավանեսովը՝ ՏՏ փորձագետ:

Հանդիպման ընթացքում խոսնակները հյուրերի հետ կիսվել են իրենց կարծիքներով տեխնոլոգիաների ոլորտում սպասվող նորամուծությունների, անվտանգության նոր մարտահրավերների, տեխնոլոգիական նորարարությունների հարցում հայկական ներուժի, տեխնոլոգիական աշխարհում արագ կողմնորոշվելու ու անընդմեջ կրթվելու կարևորության մասին։

«Ցանկացած բիզնեսի հաջողության համար հարկավոր են մրցակցային առավելություններ։ Ստարտափների դեպքում դրանք հիմնականում տեխնոլոգիական նորարարություններն են։ Այս առումով չափազանց կարևոր է, որ հայկական ստարտափները կարողանան ընկալել տեխնոլոգիական աշխարհի զարգացման միտումները և փորձեն լուծումներ առաջարկել նոր զարգացող ուղղություններում։ Հանդիպման ընթացքում խոսեցինք նաև ապագայի տեխնոլոգիաներում հմտացած մասնագետներ ունենալու կարևորության մասին՝ կարևորելով դինամիկ և արդյունավետ կրթական գործընթացների կազմակերպումը», - նշեց Տեխնոլոգիական զարգացման կենտրոն հիմնադրամի Խորհրդի նախագահ Սամվել Չախալյանը։

«Ապագայի տեխնոլոգիաների մասին այսօր մտածելն արդեն անհրաժեշտություն է, դա ժամանակին համընթաց քայլելու միակ տարբերակն է։ Վստահ եմ, այս և նմանատիպ հանդիպումները մեզ բոլորիս թույլ կտան վերանայել մեր պատկերացումներն ու նախագծերն ավելի ակտիվ զարգանալու համար։ Նաև հույս ունեմ, որ Հայաստանի ստարտափները հաշվի կառնեն ոլորտի մասնագետների կարծիքները իրենց նախագծերն ավելի գրավիչ և հասարակության համար օգտակար դարձնելու համար», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

StartHub Armenia ծրագրի ընթացքին հետևելու և առաջիկա հանդիպում-քննարկումների մասին տեղյակ լինելու համար կարող եք այցելել www.starthub.am կայք կամ StartHub Armenia ֆեյսբուքյան էջ։

Կարճ հասցե: geek.am/u/5757.html
Հայաստան Հայաստան Beeline Անդրեյ Պյատախին ISTC Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամ Դավիթ Բաղդասարյան Արեգ Գևորգյան 2Hz

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2757 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Հայաստանցիները հիմնականում նախընտրում են Samsung, Apple և Xiaomi-ի սմարթֆոնները

Ինտերնետային վիճակագրության statcounter հարթակը հրապարակել է 2018թ. դեկտեմբեր ամսի ցուցանիշները։ Հրապարակված ցուցանիշների համաձայն 2018թ. վերջի դրությամբ Հայաստանում օգտագործվող սմարթֆոնների 30.63%-ը բաժին է ընկնում հարավկորեական Samsung-ին, ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ներկայացվել է Oneplus 6T սմարթֆոնը

Չինական Oneplus կորպորացիան ներկայացրել է սմարթֆոնի հերթական մոդելը՝ Oneplus 6T: Սմարթֆոնի հիմնական նորարությունը էկրանին տեղադրված մատնահետքերի սկաներն է։ Սմարթֆոնի էկրանը Optic Super AMOLED է, չափը՝ ...

Business

image

Beeline. Պրոդուկտի մշակման ճամբարի թիմերը ժյուրիին ներկայացրին իրենց մշակումները

Հայաստանում Beeline-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի կողմից կազմակերպված պրոդուկտի մշակման ճամբարին /product bootcamp/ մասնակցող թիմերը ժյուրիին ներկայացրին իրենց մշակումները։ Լավագույն երկու նախագծի հեղինակ թիմերը կստանան ...

Various

image

Beeline. դպրոցականները կուսումնասիրեն արևային էներգիայի կուտակման տեխնոլոգիան

Beeline-ի և Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) համատեղ ծրագրի շրջանակում հինգ դպրոցների աշակերտները ծանոթանում են արևի էներգիայի կուտակման և օգտագործման տեխնոլոգիաներին։ Այս դասերը կազմակերպվում և ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS