Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ucom-ը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծավալը
18/09/2018 15:15

Ucom-ը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծավալը

Ucom ընկերությունը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծառայության շրջանակներում տրամադրվող ներառումների ծավալը։ Այսուհետ բոլոր նրանք, ովքեր առանց ամսավճարի ցանկանում են օգտվել շարժական ինտերնետից միայն այն օրերին, երբ ցանկանում են, օրական ընդամենը 250 դրամով կստանան 1 ԳԲ գերարագ ինտերնետ նախկին 500 ՄԲ-ի փոխարեն:

Իսկ եթե բաժանորդներին անհրաժեշտ լինի ավելի շատ գերարագ ինտերնետի ծավալ առավել երկար ժամկետով, նրանք կարող են ակտիվացնել գերարագ ինտերնետի փաթեթներ՝ մոդեմի ինտերֆեյսից ուղարկելով SMS 111 համարին համապատասխանաբար 1GB, կամ 4GB կամ 8GB բովանդակությամբ։

«Գերարագ ինտերնետի 1ԳԲ փաթեթը կակտիվանա 7 օրով 1000 դրամի դիմաց, 4ԳԲ փաթեթը կակտիվանա 15 օրով 2000 դրամի դիմաց, իսկ 8ԳԲ փաթեթը հնարավոր կլինի սպառել 30 օրվա ընթացքում՝ վճարելով 3000 դրամ», – նշեց Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հավելենք, որ մինչև գերարագ ինտերնետի փաթեթի վավերականության ժամկետի ավարտը համապատասխան ներառումներն սպառելուց հետո բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 64 կբ/վ արագությամբ մինչև տվյալ օրվա 23:59:59: