250
2497
Beeline-ի աշխատակիցները Հանքավանում մասնակցում են հերթական Digithon-ին

Beeline-ի աշխատակիցները Հանքավանում մասնակցում են հերթական Digithon-ին

Հանքավանում Հայաստանում Beeline-ի աշխատակիցների մասնակցությամբ մեկնարկեց Digithon 2018-ը։

Digithon–ի շրջանակում Beeline-ի տարբեր մասնաճյուղերի աշխատակիցները ստեղծում են նորարարական թվային ծառայությունների նախատիպեր: Այս տարի կորպորատիվ թվային մարաթոնի հայաստանյան փուլում մասնակցում է 4 թիմ։ Որպես Digithon 2018-ի թեմա ընտրված է տվյալների դրամայնացումը, որը հեռահաղորդակցության ոլորտի արդիական հարցերից է։

Աշխարհում հայտնի  hackathon–ների նման, Digithon-ը տևում է 24 ժամ։ Այդ ընթացքում թիմերը պետք է մշակեն իրենց լուծումների նախատիպերը: Բոլոր թիմերին իրենց խորհուրդներով օգնում են հատուկ ընտրված մենթորները՝ ընկերության ՏՏ, մարքեթինգի և կոմերցիայի մասնագետները։ Արդյունքները գնահատում է ժյուրին, որի կազմում Beeline-ի ղեկավարներն են, իսկ նախագահը՝ ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն է։

«Beeline-ում մենք միշտ խրախուսում ենք նորարարությունը և ակտիվությունը։ Մեզ մոտ աշխատում են հիանալի մասնագետներ, և մենք պետք է նրանց համար ստեղծագործական մթնոլորտ ապահովենք։ Այս մրցույթի նպատակը մի կողմից տարբեր բաժինների աշխատակիցներին ընդհանուր խնդրի շուրջ միավորելն է, մյուս կողմից՝ նոր գաղափարներ մշակելն է, որպեսզի մեր հաճախորդներին կարողանանք էլ ավելի պարզ ու հարմար ծառայություններ մատուցել», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ հայաստանյան փուլի հաղթող թիմը կմասնակցի Գլոբալ Digithon-ին Ամստերդամում, ուրտեղ գտնվում է ՎԵՈՆ խմբի գլխամասային գրասենյակը։

Կարճ հասցե: geek.am/u/5737.html
Beeline Telecom Telecom Հայաստան Beeline Անդրեյ Պյատախին Հայաստան

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2735 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Հայկական ServiceTitan ստարտափը գնահատվում է 1.65 մլրդ

Տնային ծառայություններ մատուցող բիզնեսների համար Վահե Կուզոյանի և Արա Մահդեսյանի կողմից հիմնադրված շարժական և ամպային ServiceTitan պլատֆորմը ստացել է 165 մլն ԱՄՆ դոլար ներդրում։ Այս ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ներկայացվել է Oneplus 6T սմարթֆոնը

Չինական Oneplus կորպորացիան ներկայացրել է սմարթֆոնի հերթական մոդելը՝ Oneplus 6T: Սմարթֆոնի հիմնական նորարությունը էկրանին տեղադրված մատնահետքերի սկաներն է։ Սմարթֆոնի էկրանը Optic Super AMOLED է, չափը՝ ...

Business

image

uCloud ամպային լուծումների գները նվազել են 20%-ով

Ucom ընկերության կողմից մեկուկես տարի առաջ կորպորատիվ հաճախորդների համար ներկայացրած uCloud ամպային լուծումներն այսօրվանից կտրամադրվեն առավել մատչելի՝ 20%-ով նվազած գներով։ Մասնավորապես՝ Linux/Unix կամ ազատ հասանելիություն ...

Various

image

Beeline. դպրոցականները կուսումնասիրեն արևային էներգիայի կուտակման տեխնոլոգիան

Beeline-ի և Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) համատեղ ծրագրի շրջանակում հինգ դպրոցների աշակերտները ծանոթանում են արևի էներգիայի կուտակման և օգտագործման տեխնոլոգիաներին։ Այս դասերը կազմակերպվում և ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS