Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Կայացավ ինովացիոն գաղափարների StartUp Boomerang էքսպոն
11/09/2018 06:34

Կայացավ ինովացիոն գաղափարների StartUp Boomerang էքսպոն

Սեպտեբերի 8-ին, Erasmus+ ծրագրի շրջանակում «Ապագան մեր ձեռքերում» ՀԿ-ի և Աբովյանի համայնքապետարանի աջակցությամբ Աբովյան քաղաքում անցկացվեց սոցիալական ծրագրերի StartUp Boomerang էքսպոն։ Տարբեր ոլորտներին առնչվող 10-ից ավելի ստարտափներ ներկայացրին իրենց նորաստեղծ ծրագրերը, առավելություններն ու շուկայում դրանց անհրաժեշտությունը։ Շատերը նույնիսկ այցելուներին թեստային տարբերակների օգնությամբ թույլ տվեցին փորձել և գնահատել նախագծերը։

«Ապագան մեր ձեռքերում» ՀԿ-ի հիմնադիր Տիգրանուհի Ալեքսանյանը, կարևորելով ցուցահանդեսը, առանձնացրեց, որ նախաձեռնությունը նաև առիթ է տեղեկացնել Աբովյանում բնակվող երիտասարդներին Erasmus+ ծրագրի մասին,որը հնարավորություն է ընձեռում անվճար ճանապարհորդել և զարգացնել ոչ ֆորմալ կրթությունը, իսկ ահա փոխանակման ծրագրի շրջանակում 6 երկրներից Հայաստան ժամանած երիտասարդներին էլ ծանոթացնել հայկական արտադրանքին և խթանել դրանց տարածմանը՝ Հայաստանի սահմաններից դուրս։

Էքսպոյի մասնակիցներից Easy Travelling ստարտափը, խնայելով ճանպորդասերների ժամանակը, ներկայացրեց տուրիստական փաթեթների, հյուրանոցների, ավիատոմսերի հարցումների և ամրագրումների համար արագ, հեշտ և պարզ բջջային հավելված․ բացում ենք հավելվածը, պատասխանում մի քանի հարցերի, ստանում առաջատար տուրիստական կազմակերպություններից առաջարկներ և շտապում վայելելու ուղևորությունը։

Իսկ ՏՏ ոլորտը ներկայացնող Cyber Mantis Games նախագծի երրիտասարդները նորարական գաղափարներին մշակութային համ են հաղորդում։ Նրանց հեղինակած խաղը այցելուներին կտանի հայ ժողովրդական էպոս «Սասունցի Դավիթ»- արդեն վիրտուալ աշխարհ և կառաջարկի ծանոթ և սիրելի հերոսների հետ հաղթահարել դժվարությունները։

Հայաստան ժամանած Erasmus+ ծրագրի մասնակիցներն էլ հետ չմնացին․ ներկայացրին պլաստիկ շշերի աղտոտմանն առնչվող նախագիծ։ Երիտասարդները պատրաստվում են ունենալ «Բնական ընկերներ» կոչվող մեքենաներ, որոնց միջոցով մարդիկ իրենց պլաստիկ շշերը մեքենայի մեջ գցելով կստանան սիմվոլիկ գումար՝ այդպիսով նվազեցնելով շրջակա միջավայրի աղտոտումը։

Նշենք նաև որ մասնակիցները ժամանել էին Մոնտենեգրոյից, Իսպանիայից, Ուկրաինայից, Չեխիայից, Հոլանդիայից և 8 օր շարունակ հայ երիտասարդների հետ միասին աշխատում էին իրենց գաղափարների զարգացման վրա՝ համատեղելով մասնագիտական այցերն`UWC միջազգային դպրոց, Tumo, Global AM, ու ժամանցը:

Էքսպոին էին մասնակցում Velopark հեծանվային հավելվածը, Triple-E, HY pictures, Hayq Armenian App, Fast Med, Feed the world, Yottabook, Clever Sentry, Cyber Mantis Fames, Easy Travelling կազմակերպությունները, ինչպես նաև Start Doon, որը ստարտափերին տալիս է խորհրդատվություն և աջակցություն:

Գյուղատնտեսություն , առողջապահություն, ՏՏ, տուրիզմ, սերվիս և կրթություն․ ահա այն բնագավառները, որոնք այսօր միավորվել էին Աբովյան քաղաքում և առաջարկում էին ամենատարբեր մարտահրավերներին դիմակայելու էլ ավելի հետաքրքիր, արագ, պարզ և տարբերվող լուծումներով։