Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Beeline Ստարտափ Ինկուբատորի 4 ռեզիդենտ մրցանակ է ստացել Սևան Ստարտափ Սամմիթ 2018-ին
31/07/2018 17:27

Beeline Ստարտափ Ինկուբատորի 4 ռեզիդենտ մրցանակ է ստացել Սևան Ստարտափ Սամմիթ 2018-ին

Beeline Ստարտափ Ինկուբատորի  8 ռեզիդենտ ստարտափներից 5-ը մասնակցել են Սևան Ստարտափ Սամմիթ 2018-ին, և 4-ը՝ վերադարձել են մրցանակներով։

Վրանային ճամբարի ձևաչափով սամմիթն անցկացվեց հուլիսի 22-ից 29-ը և ուղղված էր ստարտափների և ներդրողների միջև համագործակցության նոր ուղիների հայտնաբերմանը: Միջոցառումն ունեցել է ավելի քան 1000 մասնակից աշխարհի 35 երկրներից։ Սամմիթի մասնակից 150 ստարտափներ հնարավորություն ստացան մասնակցելու դասախոսությունների և ոչ ֆորմալ պայմաններում շփվելու հայտնի ձեռներեցների և մասնագետների հետ, հանդիպելու բազում ներդրողների և ներդրումային ընկերությունների ողջ աշխարհից, և ձեռք բերեցին նախնական պայմանավորվածություններ։

Սամմիթից առաջ Beeline Ստարտափ Ինկուբատորի  ռեզիդենտները մենթորների օգնությամբ մշակել էին իրենց ելույթները՝ ներդրողների ու ժյուրիի անդամների առջև առավել գրավիչ ներկայանալու համար։

Cyber Mantis Games-ը, որը համակարգչային խաղ է Սասունցի  Դավթի էպոսի էլեմենտներով ճանաչվեց լավագույն AR/VR ստարտափ և ստացավ մրցանակ $1500 Arloopa-ի կողմից։

NooMee-ին աուտիզմ ունեցող երեխաների համար նախատեսված բջջային հավելված է, որն օգնում է նրանց  սոցիալական հմտություններ ստանալ և ավելի ինքնուրույն  դառնալ։ Այն ճանաչվեց լավագույն առողջապահական ստարտափ և ստացավ $1500 մրցանակ, ինչպես նաև, զբաղեցրեց սամիթի 3-րդ պատվավոր հորիզոնականը և ստացավ $2000 Renderforest-ի կողմից։

Cardy-ին ուսանողներին և գործարարներին թվային այցեքարտեր ստեղծելու, տարածքում գտնվող մարդկանց digicard-երը տեսնելու  և նրանց հետ կապ հաստատելու հնարավորություն ընձեռող բջջային հավելված է, իսկ ForestBerg-ն անտառների մոնիթորինգի համակարգ է և թույլ է տալիս խուսափել անտառային հրդեհներից, ապօրինի ծառահատումներից և որսից։

Cardy-ին, հնարավորություն ստացավ ինկուբացիոն ցիկլի ավարտից հետո 6-ամսյա անվճար աշխատանքային տարածք ունենալու LOFT-ում, իսկ ForestBerg-ը ստացավ այլ ներդրողների հետ հանդիպման հնարավորություն։

«Մեծ պատիվ է մեզ համար, որ մեր ինկուբատորի ստարտափներն այսպիսի հիանալի արդյունքներ ունեցան Սևան Ստարտափ Սամմիթին։ Դա նշանակում է, որ մեզ իրոք հաջողվել է ընտրել լավագույններին և պատշաճ կերպով պատրաստել նրանց՝ ժյուրիի և ներդրողների առջև ներկայանալու համար։ Սրանից հետո էլ մենք անենք ամեն բան, որ պահպանենք այս բարձր մակարդակը», – նշեց Հայաստանում Beeline Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ այս տարի Beeline-ը որպես միջոցառման գործընկեր ևս ներկայացրել էր հատուկ մրցանակ՝ Beeline Ստարտափ Ինկուբատորում առանց մրցույթի հաջորդ ինկուբացիոն ցիկլ անցնելու հնարավորություն, որը ստացավ Roads Vision թիմը։