Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ինչպե՞ս է Qiwi-ի նախկին աշխատակիցն իր իսկ ընկերությունից 500,000 բիթքոին կորզել
27/07/2018 11:54

Ինչպե՞ս է Qiwi-ի նախկին աշխատակիցն իր իսկ ընկերությունից 500,000 բիթքոին կորզել

2011 թվականին «Qiwi» ընկերության աշխատակիցն ինքնասպասարկման տերմինալների միջոցով կարողացել է գաղտնի ստանալ 500,000 բիթքոին։ Այս մասին Մոսկվայի Կապի հաղորդակցության դպրոցում դասախոսության ժամանակ պատմել է ընկերության ղեկավար Սերգեյ Սոլոնինը՝ առանց նախկին աշխատակցի ինքնությունը հայտնելու։

Սոլոնինի խոսքով, ընկերության տերմինալների աշխատանքի տարօրինակ ակտիվությունը նկատել են անվտանգության աշխատակիցները։ Դրանք աշխատել են նույնիսկ գիշերվա այնպիսի ժամերին, երբ մարդկանց հոսքը խանութներ դադարում է։

Երեք ամիս տևող հետաքննության արդյունքւմ պարզ է դարձել, որ Qiwi ընկերության տեխնիկական մասի ղեկավարը տերմինալներում տեղադրել է մայնինգ անելու հատուկ հավելված, որի միջոցով հասցրել է աշխատել 500,000 բիթքոին՝ այդ ժամանակ 5 մլն ԱՄՆ դոլարի համարժեք գումար, իսկ այժմ՝ 4 մլրդ դոլար։

Սոլոնինն արդեն իսկ նախկին աշխատակցից պահանջել է վերադարձնել բիթքոիները, քանի որ դրանց ստացման համար վերջինս օգտագործել է Qiwi-ի ռեսուրսները, բայց հնարամիտ աշխատակիցը աշխատանքից ազատվելու դիմում է գրել և լքել ընկերությունը։

Ընկերությանը վնաս չի պատճառվել, ուղղակի տուժել են այն վարձառուները, ովքեր վճարել են ծախսված էլեկտրաէներգիայի գումարը։

Աշխատակցի հեռանալուց հետո Qiwi-ն սկսել է մայնինգ իրականացնել ընկերության տերմինալների միջոցով, իսկ վերջին երեք տարում հասցրել է Իսլանդիայում հիմնել մայնինգ ֆերմաներ։ Ընկերությունը նաև արտադրում է կրիպտոարժույթներ ստանալու համար չիպեր։

Ինչպես հայտնում է ընկերությունը, նախկին աշխատակցի ստացած բիթքոիները կորսված են։