Categories: Tech

Beeline-ն ավտոմատ վճարումներ է գործարկել կանխավճարային բաժանորդների համար

Beeline-ն առաջինը Հայաստանում գործարկել է «Ավտոմատ վճարում» ծառայությունն իր կանխավճարային բաժանորդների համար։

Բաժանորդը պետք է ընդամենը մեկ անգամ ակտիվացնի ծառայությունը՝ հեռախոսահամարին կցելով բանկային քարտի տվյալները, և համակարգն ինքնուրույն հաշվեկշռին կփոխանցի նշված գումարը, հենց հաշվեկշռին 50 դրամից պակաս գումար մնա։

Ավտոմատ վճարումը կարելի է ակտիվացնել ընկերության կայքում՝ www.beeline.am, «Վճարում» բաժնում։ Բաժանորդն իր հայեցողությամբ կարող է նշել գումար, որն ավտոմատ կփոխանցվի բանկային քարտին կցված հեռախոսահամարին։ Ցանկության դեպքում ծառայությունը կարելի է հեշտությամբ անջատել, փոփոխել փոխանցվող գումարը կամ կցված բանկային քարտի տվյալները։ 

«Լինելով ժամանակակից թվային ընկերություն՝ մենք ուզում ենք մեր բաժանորդների համար ապահովել առավել արդիական ծառայություններ, այդ թվում և վճարումներ կատարելու հետ կապված։ Ավտոմատ վճարման հնարավորությունը մեր բաժանորդներին թույլ կտա միշտ կապի մեջ լինել՝ չանհանգստանալով հաշվի վերալիցքավորման մասին, քանի որ համակարգն ինքը կհետևի, որ հաշվեկշռին միշտ լինի բաժանորդի համար ցանկալի գումարը։ Վստահ եմ, որ մեր բաժանորդները կգնահատեն նման հնարավորությունը, որը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Beeline-ի հետ ամեն բան պարզ է և հարմար», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նախագծի շրջանակներում Ամերիաբանկը vPOS ծրագրային գործիքի միջոցով իրականցրել է բանկային քարտերի ամրակցումը Beeline-ի ինտերնետային կայքին: Այս գործիքի օգտագործումն ապահովում է առցանց գործարքների բարձր անվտանգությունը VbV (Verified by VISA) և 3DSecure տեխնոլոգիաների կիրառման միջոցով: Նշենք նաև, որ  vPOS ծրագրային գործիքի տեխնոլոգիան բացառում է քարտային տվյալների պահպանումը ինտերնետային կայքերում, բջջային հավելվածներում, ինչը երաշխավորում է գործարքների անվտանգության առավել բարձր մակարդակ:

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ այցելելով մոտակա Beeline գրասենյակում:

Recent Posts

Activeloop-ը 11 միլիոն դոլարի ներդրում է ներգրավել

Հայկական Activeloop ստարտափը11 միլիոն դոլար է ֆինանսավորում է ապահովել Series A ռաունդում։ Դավիթ Բունիաթյանի հիմնադրած ստարտափն առաջարկում է հատուկ տվյալների…

2 days ago

Hoory AI-ը Product Hunt-ում է

Hoory AI-ը Product Hunt-ում է։ Հայկական ստարտափի օգտին կարող եք քվեարկել այստեղ: Ձեր աջակցությունն ու մասնակցությունը շատ կարևոր են մեզ…

2 days ago

Հայերի հիմնադրած Cognaize-ն արհեստական բանականության գերազանցության մրցանակիր է դարձել

Հայ հիմնադիրներ ունեցող Cognaize ընկերությունը Business Intelligence Group-ի կողմից արժանացել է արհեստական բանականության գերազանցության 2024-ի մրցանակի: Cognize-ը փաստաթղթերի կառավարման ավտոմատացման…

1 week ago

Կասպերսկի. Աշխարհում վնասաբեր փոստային առաքումների քանակը նվազել է, ֆիշինգային գրոհներինը՝ ավելացել

Գլոբալ փոստային տրաֆիկում սպամի միջին մասնաբաժինը 2023-ին նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատ նվազել է 3,03 տ.կ.-ով և կազմել 45,60%: 2022-ին ամբողջ աշխարհում…

1 week ago

Team Telecom Armenia-ի ինտերնետը հասանելի է մետրոյում

Team Telecom Armenia-ն շարունակում է իրականացնել իր ռազմավարական ծրագրերը` կապի ամենաժամանակակից ծառայությունները հասանելի դարձնելով ամենուր՝ բոլոր բաժանորդներին։ Երևանի մետրոյում, որտեղ…

2 weeks ago

Կմեկնարկի Webflow-ի դասընթաց՝ աշխատանքի հնարավորությամբ

Հետաքրքրվա՞ծ եք Webflow ծրագրով կամ ցանկանում եք իմանալ, թե դա ինչ է, ուրեմն բաց մի թողեք Webflow դասընթացի տեղեկատվական օրը,…

2 weeks ago