Categories: Tech

Beeline-ն ավտոմատ վճարումներ է գործարկել կանխավճարային բաժանորդների համար

Beeline-ն առաջինը Հայաստանում գործարկել է «Ավտոմատ վճարում» ծառայությունն իր կանխավճարային բաժանորդների համար։

Բաժանորդը պետք է ընդամենը մեկ անգամ ակտիվացնի ծառայությունը՝ հեռախոսահամարին կցելով բանկային քարտի տվյալները, և համակարգն ինքնուրույն հաշվեկշռին կփոխանցի նշված գումարը, հենց հաշվեկշռին 50 դրամից պակաս գումար մնա։

Ավտոմատ վճարումը կարելի է ակտիվացնել ընկերության կայքում՝ www.beeline.am, «Վճարում» բաժնում։ Բաժանորդն իր հայեցողությամբ կարող է նշել գումար, որն ավտոմատ կփոխանցվի բանկային քարտին կցված հեռախոսահամարին։ Ցանկության դեպքում ծառայությունը կարելի է հեշտությամբ անջատել, փոփոխել փոխանցվող գումարը կամ կցված բանկային քարտի տվյալները։ 

«Լինելով ժամանակակից թվային ընկերություն՝ մենք ուզում ենք մեր բաժանորդների համար ապահովել առավել արդիական ծառայություններ, այդ թվում և վճարումներ կատարելու հետ կապված։ Ավտոմատ վճարման հնարավորությունը մեր բաժանորդներին թույլ կտա միշտ կապի մեջ լինել՝ չանհանգստանալով հաշվի վերալիցքավորման մասին, քանի որ համակարգն ինքը կհետևի, որ հաշվեկշռին միշտ լինի բաժանորդի համար ցանկալի գումարը։ Վստահ եմ, որ մեր բաժանորդները կգնահատեն նման հնարավորությունը, որը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Beeline-ի հետ ամեն բան պարզ է և հարմար», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նախագծի շրջանակներում Ամերիաբանկը vPOS ծրագրային գործիքի միջոցով իրականցրել է բանկային քարտերի ամրակցումը Beeline-ի ինտերնետային կայքին: Այս գործիքի օգտագործումն ապահովում է առցանց գործարքների բարձր անվտանգությունը VbV (Verified by VISA) և 3DSecure տեխնոլոգիաների կիրառման միջոցով: Նշենք նաև, որ  vPOS ծրագրային գործիքի տեխնոլոգիան բացառում է քարտային տվյալների պահպանումը ինտերնետային կայքերում, բջջային հավելվածներում, ինչը երաշխավորում է գործարքների անվտանգության առավել բարձր մակարդակ:

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ այցելելով մոտակա Beeline գրասենյակում:

Recent Posts

Հայկական CodeSignal ընկերությունը արժանացել է բարձրագույն մրցանակի

Հայկական CodeSignal ընկերությունը արժանացել է բարձրագույն մրցանակի բիզնես տեխնոլոգիաների ռեյթինգներ կազմող TrustRadius ընկերության կողմից «CodeSignal-ը TrustRadius-ից ստացել է «Top Rated»…

2 weeks ago

Վլադիմիր Եղիազարյանի անվան ծրագրավորման հայաստանյան բաց մրցույթն ընդունում է մասնակցության հայտեր

Մայիսի 22-ին, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում տեղի կունենա Վլադիմիր Եղիազարյանի անվան ծրագրավորման հայաստանյան բաց  մրցույթը։ Կազմակերպիչներներն են Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը (RAU),…

3 weeks ago

ԵՊՀ-ում տեղի ունեցավ ծրագրավորման միջազգային թիմային ICPC մրցույթի Հյուսիսային Եվրասիայի տարածաշրջանային եզրափակիչ փուլի բացման արարողությունը

Ծրագրավորման միջազգային թիմային ICPC (International Collegiate Programming Contest in Armenia, «ԱյՍիՓիՍի») մրցույթի՝ Հյուսիսային Եվրասիայի տարածաշրջանային եզրափակիչ փուլը կանցկացվի 2022 թ.-ի…

1 month ago

Հայկական CoinStats ստարտափը $3.2 միլիոն ներդրում է ներգրավել

CoinStats-ը 2017 թվականին հիմնադրված կրիպտո ներդրումների կառավարման հավելված է։ Հայկական ստարտափը ներգրավել է $3․2 միլիոն ոլորտի մի շարք հանրահայտ ներդրողներից։…

1 month ago

CodeSignal-ը Հայաստանում անցկացվող ICPC Ծրագրավորման միջազգային մրցույթի գլխավոր գործընկերն է

Ծրագրավորման միջազգային թիմային ICPC (International Competitive Programming Contest in Armenia, «ԱյՍիՓիՍի») մրցույթի՝ Հյուսիսային Եվրասիայի տարածաշրջանային եզրափակիչ փուլը կանցկացվի 2022 թ.-ի…

1 month ago

Հայաստանի ապագան գիտության միջոցով վերափոխելու շարժումը միավորել է տարբեր անհատների ու կազմակերպությունների

Հայաստանն արժանացել է գիտության և նորարարության առաջընթացն աջակցող անհատների ու կազմակերպությունների ուշադրությանը: Հայաստանցիներն ու սփյուռքահայերը, ինչպես նաև օտարերկրյա հաջողակ ընկերություններն…

2 months ago