Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Beeline-ը հայտարարում է շարժական ինտերնետի բացառիկ առաջարկի մասին
18/07/2018 16:30

Beeline-ը հայտարարում է շարժական ինտերնետի բացառիկ առաջարկի մասին

Beeline-ը հայտարարում է «Ինտերնետ այսօր» նոր կանխավճարային սակագնային պլանի գործարկման մասին։ Սակագնային պլանը թույլ է տալիս 200 դրամ օրական բաժանորդավճարի դիմաց ստանալ 1 գիգաբայտ գերարագ շարժական ինտերնետ։

«Վերջերս մենք բաժանորդներից շատ հաճախ առաջարկներ էինք ստանում՝ շարժական ինտերնետի սակագնային պլանների շարքն ընդլայնելու հետ կապված։ Մեր նոր առաջարկները նախատեսված են հենց շարժական ինտերնետի ամենաակտիվ օգտագործողների համար և թույլ են տալիս հաճախորդներին լիարժեք գնահատել մեր 3G և 4G բջջային ցանցերի արագություններն ու հարկ եղած դեպքում ավելացնել հասանելի ինտերնետի ծավալը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Ինտերնետ այսօր» առաջարկի շրջանակում տրամադրված շարժական ինտերնետի  ծավալը կարելի է օգտագործել մինչև օրվա ավարտը։ Հիմնական ծավալի սպառման դեպքում  հնարավոր է ակտիվացնել «Հավելյալ 1 ԳԲ» ծառայությունը, որի արժեքն է 200 դրամ։ Այդ ծավալը կարելի է օգտագործել մինչև հաջորդ օրվա ժամը 22։00-ն։ «Հավելյալ 1 ԳԲ» ծառայությունը ակտիվացնելու համար պետք է հավաքել *2200# հրահանգը։

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ այցելելով մոտակա Beeline գրասենյակում: