Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Beeline Ստարտափ Ինկուբատորը հայկական ստարտափներին ներկայացրեց բիզնես հրեշտակների ցանցը
12/07/2018 17:57

Beeline Ստարտափ Ինկուբատորը հայկական ստարտափներին ներկայացրեց բիզնես հրեշտակների ցանցը

Beeline Ստարտափ Ինկուբատորում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում՝ նվիրված  Հայաստանում գործող բիզնես հրեշտակների ցանցին։

Այդ ցանցն իրենից ներկայացնում է ներդրողների և ձեռնարկությունների միավորում, ովքեր ֆինանսական միջոցներից բացի ստարտափների և սկսնակ ձեռնարկատերերին տրամադրում են նաև այլ անհրաժեշտ ռեսուրսներ և ուղղակի դրական օրինակ են ծառայում նրանց համար:

Միջոցառման խոսնակներ՝ Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի հիմնադիր Գրիգոր Հովհաննիսյանը, Հայաստանի ստարտափ ակադեմիայի համահիմնադիր Համբարձում Քաղկեցյանը  և Sprint Crowdfunders' Fund-ի ղեկավար Կարեն Վարդանյանը ներկայացրեցին այս տեսակ ներդրումների առավելություններն ու հնարավորությունները, ինչպես նաև հուշեցին հանդիպման մասնակիցներին, թե ինչպես կարելի է դիմել բիզնես հրեշտակների օգնությանը։

«Բիզնես հրեշտակների հետ համագործակցությունը շատ տարածված և հաջողված աշխատանքի մեթոդ է աշխարհում, և մենք ցանկանում ենք լավագույն միջազգային փորձը հնարավորինս հասանելի դարձնել հայկական ստարտափների համար։ Հուսով եմ, այսօրվա մասնակիցներն այսօր ստացված տեղեկությունները կկարողանան ապագայում օգտագործել իրենց ստարտափները հաջողության հասցնելու համար», – նշեց Հայաստանում Beeline Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Beeline Ստարտափ Ինկուբատորն այս հանդիպումը կազմակերպել էր իր ռեզիդենտ ստարտափների, պոտենցիալ ռեզիդենտների և բոլոր հետաքրքրվողների տեղեկացվածության բարձրացման նպատակով: