Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
CyberGhost VPN. առանց սահմանափակումների և անվտանգ ինտերնետ
24/06/2018 16:18

CyberGhost VPN. առանց սահմանափակումների և անվտանգ ինտերնետ

Ինտերնետում գործող սահմանափակումներն այլևս ոչ-ոքի չեն զարմացնում։ Ազատ և առանց սահմանների ինտերնետը վաղուց արդեն պատմություն է։ Սահմանափակումները հիմնականում լինում են երկու տեսակի՝ քաղաքական և կոմերցիոն։

Քաղաքական սահմանափակումների վառ օրինակներն են Ռուսաստանի կամ Չինաստանի կողմից կիրառվող օրենքները, որոնք արգելափակում են այս կամ այն ինտերնետային ռեսուրսը կամ հարթակը։

Առևտրային կամ կոմերցիան սահմանափակումները հիմնականում վերաբերում են մեդիա բովանդակությանը կամ առևտրային հարթակներին։ Օրինակի համար բերենք բազմաթիվ հեռարձակման և տեսահարթակներ, որոնք իրենց բովանդակության ցուցադրումը Հայաստանում չեն թույլատրում։ Միևնույն ժամանակ կան առևտրային հարթակներ, որոնց ամերիկյան խանութներն անհասանելի են հայ օգտատերերի համար, ինչի պատճառով նրանք չեն կարողանում առցանց պատվերներ իրականացնել։

Ժամանակակից ինտերնետի խնդիրների մեկն էլ օգտատիրոջ տվյալների անվտանգությունն է։ Հաքերները զանազան չարամիտ ծրագրերի միջոցով փարձում են ձեռք բերել օգտատերերի անձնական տվյալները։ Այստեղ ևս առաջին պլան է մղվում անվտանգ կապ ունենալու խնդիրը։

Վերոնշյալ խնդիրների լուծման և սահմանափակումների շրջանցման համար համացանցում գործում են մի շարք VPN ծառայություններ։ VPN նշանակում է Virtual Private Network: Տեխնոլոգիան օգտատերերին թույլ է տալիս կապ հաստատել այլ վայրերում տեղադրված սերվերների հետ և այդ սերվերների միջոցով օգտվել ինտերնետից։ Նշենք, որ VPN թունելների միջոցով փոխանակվող տեղեկատվությունը գաղտնագրված և անվտանգ է։

Համացանցում գործում են բազմաթիվ VPN ծառայություններ, ոմանք անվճար են, մի մասն էլ վճարովի։ Անվճար ծառայություններ հիմնական խնդիրը մնում է անվտանգության մակարդակը, մասնավորապես օգտատերերը չգիտեն արդյոք իրենք և իրենց անձնական տվյալները լավագույնս են պաշտպանված կամ արդյոք դրանք չեն տրամադրվի երրորդ կողմի։

Միևնույն ժամանակ համացանցում գործում են մի շարք խոշորագույն համակարգեր, որոնք օգտատերերին տրամադրում են բազմակողման և անվտանգ VPN ծառայություններ։ Այդ հարթակներից մեկը CyberGhost-ն է, որը հասանելի է և վճարովի, և անվճար (սահմանափակ) տարբերակներում։

CyberGhost-ը թույլ է տալիս թաքցնել ձեր իրական IP հասցեն, ստանալ մուտքի հնարավորություն դեպի արգելափակված կայքեր, ավտանգ կերպով իրականացնել առցանց գնումներ, արգելափակել վտանգավոր բովանդակությունը, գաղտնագրել կապուղին և տվյալները, բացառել ձեզ հետևելու հնարավորությունը, նաև պաշտպանել ձեր բոլոր սարքերը։

CyberGhost-ը պաշտպանում է ձեր DNS-ը կամ IP-ն։ Ապահովում է ինտերնետի բարձր արագություն։ Տրամադրում է անսահմանափակ տրաֆիկ։ 256-bit AES տեխնոլոգիաներով գաղտնագրում է կապուղին։ Օգտատերերին հնարավորություն է տալիս կապ հաստատել աշխարհի տարբեր մասերում գործարկված 2,200 տարբեր սերվերի միջոցով։

CyberGhost-ի Premium Plan մեկ օգտահաշվի միջոցով օգտատերը կարող է պաշտպանել 7 տարբեր սարքավորում։ CyberGhost-ը հասանելի է հետևյալ տիպի սարքավորումների համար՝ Windows, macOS, Android, iOS, Linux և այլն։

CyberGhost-ը վճարովի ծառայությունների (Premium Plan) համար առաջարկում է վճարման մի քանի տարբերակ։ Հունիսի 24-ի դրությամբ, ծառայությունները 3 տարի ժամկետով ձեռք բերելու դեպքում կվճարեք միայն 2.75 դոլար ամսական կամ 99 դոլար։ 2 տարով ձեռք բերելու դեպքում կվճարեք 3.79 դոլար ամսական կամ 90 դոլար երկու տարում։ Մեկ տարով ձեռք բերելու դեպքում կվճարեք 4.99 դոլար ամսական կամ 59.88 դոլար մեկ տարում, իսկ ամսական վճարի դեպքում պետք է վճարեք 11.99 դոլար։

CyberGhost համակարգը հիմնադրվել է 2011թ.-ին Ռումինիայի Բուխարեստ քաղաքում։ Այժմ հանդիսանում է VPN ծառայություններ առաջարկող աշխարհի խոշորագույն հարթակներից մեկը։ CyberGhost-ն ամբողջ աշխարհում պաշտպանում է 20 մլն օգտատիրոջ գաղտնիությունը։ Ընկերությունն ունի 45 աշխատակից։