Ucom-ի և «Դասավանդի՛ր Հայաստան»-ի գործակցության շնորհիվ Բագարանի դպրոցում կգործի «Արմաթ» ինժեներական լաբորատորիան

Ucom-ի և «Դասավանդի՛ր Հայաստան»-ի գործակցության շնորհիվ Բագարանի դպրոցում կգործի «Արմաթ» ինժեներական լաբորատորիան

Հունիսի 8-ին Արմավիրի մարզի Բագարան գյուղի միջնակարգ դպրոցում Ucom ընկերության հովանավորությամբ բացվեց արդեն 40-րդ «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիան։ Բագարանի լաբորատորիայում ծրագրավորման և ինժեներական դասընթացները կվարի «Դասավանդի՛ր Հայաստան»-ի մասնակից, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ուսուցիչ Վանիկ Վարդանյանը, իսկ սեպտեմբերից Վանիկին կփոխարինի «Դասավանդի’ր, Հայաստան»-ի նոր մասնակիցը։   

Երկու ընկերություններն այսուհետ կհամագործակցեն «Տեխնոլոգիաները հանուն կրթության» կարգախոսի ներքո: Գործակցության նպատակն է նորարության եւ բարձր տեխնոլոգիաների կիրառումը Հայաստանի հեռավոր մարզերում, որտեղ աշխատում են «Դասավանդի’ր, Հայաստան»-ի մասնակիցները։

«Վերջին շրջանում արված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ Ucom-ը հանդիսանում է Հայաստանում ամենանորարարական ու զարգացող հայկական ընկերությունը։ Այս գնահատականը խիստ պարտավորեցնող է, ահա թե ինչու մենք կարծում ենք, որ միայն կապի հասանելիության և հեռահար ուսուցման պայմաններ ապահովելով՝ հնարավոր չէ հասնել ցանկալի արդյունքի։ Դպրոցահասակ տարիքից ինժեներական մտքի զարգացմանը նպաստող լաբորատորիաների բացումն առաջին հերթին կրթության ոլորտում նորարարական մոտեցման ջատագովների ձեռքերում է։ Կրթության միջոցով նորարարության համար հիմք ստեղծելու ճանապարհին այսօր մեր աջակիցը «Դասավանդի՛ր Հայաստան»-ի մասնագետներն են», - նշեց Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

«Արագ փոփոխվող այս աշխարհում, որտեղ բարձր տեխնոլոգիաները կարեւոր դեր են խաղում եւ նպաստում են զարգացմանը, անարդար է, որ հեռավոր գյուղերում ապրող երեխաներն անմասն մնան այդ ամենից։ «Դասավանդի’ր, Հայաստան»-ի նպատակն է գերազանց կրթությունը հասանելի դարձնել Հայաստանի բոլոր երեխաների համար, եւ ես ուրախ եմ, որ Յուքոմ ընկերության շնորհիվ մենք կարող ենք կիրառել նաեւ նորարարություններ այդ կրթությունն էլ ավելի արդյունավետ եւ բազմակողմանի դարձնելու համար։ Այս լաբորատորիան միայն սկիզբն է մեր երկարաժամկետ համագործակցության, որի համար առաջին շահառուները մեր երեխաներն են», - նշեց «Դասավանդի՛ր Հայաստան» կրթական հիմնադրամի հիմնադիր և ղեկավար Լարիսա Հոհաննիսյանը։

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշեց․ «Համոզված եմ, որ մեր գործընկերների միավորումը «Արմաթ» ծրագրի շուրջ առանձնահատուկ արդյունք է գրանցելու: Ե՛վ Ucom ընկերությունը, և՛ «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագիրը իրենց դրական փորձն ու ներդրումն են կատարում կրթական այս համահայկական ծրագրում, և որքան ավելի շատ են ընկերությունները կոնսոլիդացվում տեխնոլոգիական կրթության շուրջ, այնքան ավելի մեծ հաջողություններ ենք գրանցում»: Կ. Վարդանյանը նաև հավելեց, որ «Դասավանդի՛ր Հայաստան» և «Արմաթ» կրթական ծրագրերի ու մի շարք ՏՏ ընկերությունների հետ առաջին և հաջողված համագործակցությունը սկսվել է դեռևս հունվար ամսին՝ Արցախի Նորշեն համայնքի «Արմաթ» ինժեներական լաբորատորայի հիմնադրմամբ:

Հավելենք, որ Ucom ընկերության և ԻՏՁՄ-ի կողմից հիմնադրվող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների կրթական ծրագիրը նպատակ ունի խթանելու տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի համայնքների բոլոր դպրոցներում, նպաստելու աշակերտների մոտ ժամանակակից բարձր տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության առաջացմանը, վաղ տարիքից ճարտարագիտական մտածելակերպի զարգացմանը և բանիմաց ուսանողների նախապատրաստմանը։

 «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաներում մշակված ծրագրային փաթեթները, ինչպես նաև սարքավորումների գծագրերը բաց են հանրության համար։ Խմբակ-լաբորատորիաների համար ծրագրային միջոցներ ձեռք բերելիս նախապատվություն է տրվում տեղական արտադրողին, ինչի վառ օրինակ են հանդիսանում Հայաստանում արտադրված բարձրակարգ եռաչափ (3D) տպիչները, մինի համակարգիչները, ռոբոտաշինության հավաքածուները և այլ սարքերը։

Կարճ հասցե: geek.am/u/5695.html

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2689 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline Ստարտափ Ինկուբատորի 4 ռեզիդենտ մրցանակ է ստացել Սևան Ստարտափ Սամմիթ 2018-ին

Beeline Ստարտափ Ինկուբատորի  8 ռեզիդենտ ստարտափներից 5-ը մասնակցել են Սևան Ստարտափ Սամմիթ 2018-ին, և 4-ը՝ վերադարձել են մրցանակներով։ Վրանային ճամբարի ձևաչափով սամմիթն անցկացվեց հուլիսի 22-ից 29-ը ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline. Հաճախորդի օր` ընկերության ղեկավար կազմն աշխատում է սպասարկման գրասենյակներում

Beeline-ում այսօր հայտարարված է Հաճախորդի օր, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմը, ինչպես նաև տարբեր բաժինների աշխատակիցներ՝ ավելի քան 110 հոգի օրվա ընթացքում շփվելու և աշխատելու ...

Various

image

Beeline. մեկնարկում է ստարտափների աջակցությանը ուղղված ՍտարտՀաբ նախագիծը

Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության ՍտարտՀաբ նախագծի Օֆլայն՝ հարթակի մեկնարկի մասին։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS