Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ամենադիմացկուն սմարթֆոնը գտնելու համար վերացվել են 18,000 դոլար արժողությամբ մոդելներ․ տեսանյութ
02/06/2018 21:21

Ամենադիմացկուն սմարթֆոնը գտնելու համար վերացվել են 18,000 դոլար արժողությամբ մոդելներ․ տեսանյութ

Առավել հուսալի և դիմացկուն սմարթֆոնը որոշելու համար Tom's Guide-ի մասնագիտական խումբը ստուգել է առաջատար արտադրողների տասնյակ մոդելներ։

Այդ ամենի արդյունքում մասնագետները պարզել են, որ  Motorola Moto Z2 Force-ն ամենադիմացկուն մոդելն է։

Նշենք, որ այդ մոդելը 1․2-1․8 մետր բարձրությունից նետվել է բետոնե և փայտե մակերեսների վրա, այն անգամ սուզել են սանհանգույցում։ Այդ փորձություններից հետո հեռախոսի իրանի վրա նույնիսկ որևէ քերծվածք չեն հայտնաբերել։ Անգամ ապակին չի վնասվել։

Մոդելի նման դիմացկունությունը բացատրվում է նրանով, որ մետաղե իրանը պատրաստված  է 7000 սերիայի ալյումինե խառնուրդից։ Բացի այդ, 5․5 դյույմանոց էկրանը լրացուցիչ ամրացված է և պաշտպանված Moto ShatterShield տեխոնոլոգիայի միջոցով։

Իսկ ամենախոցելի մոդելն է՝ iPhone SE-ն է, որը 10 բալանոց սանդղակում գնահատվել է ընդամենը 3,9։

LG X Venture-ն դիմացկունությամբ զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։ Իսկ երրորդ հորիզոնականում է iPhone X-ը, որն, ի զարմանս փորձագետների, ընկնելուց բավականին քիչ է քերծվել: