Categories: Tech

Ալեքսանդր Եսայանը վերընտրվեց ԻՏՁՄ նախագահի պաշտոնում

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 18-րդ տարեկան համագումարի ընթացքում ԻՏՁՄ նախագահ է վերընտրվել Ալեքսանդր Եսայանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սա Ալեքսանդր Եսայանի չորրորդ անընդմեջ ընտրությունն է ԻՏՁՄ նախագահի պաշտոնում: Այլ թեկնածու չի առաջադրվել, համագումարի անդամները միաձայն քվեարկել են նրա օգտին: ԻՏՁՄ անդամները բարձր են գնահատել նրա կատարած աշխատանքը նախորդ երեք տարիներին, ինչպես նաև որոշել են տալ հնարավորություն Ալեքսանդր Եսայանին շարունակել 2019-ին ՏՏ համաշխարհային համաժողովը (WCIT) Հայաստանում անցկացնելուն ուղղված աշխատանքները:

Մինչ համագումարը լրագրողների հետ զրույցում Ալեքսանդր Եսայանն, անդրադառնալով միության նախագահի պաշտոնում իր հնարավոր առաջադրմանը, նշեց. «Առաջադրումը բաց է, եթե ինձ առաջադրել, պատրաստ եմ շարունակել աշխատանքս այդ պաշտոնում»:

Մինչ 2015 թվականը ԻՏՁՄ-ն երկար տարիներ ղեկավարել է «Պիկսարտ» ընկերության հիմնադիր Հովհաննես Ավոյանը:

ԻՏՁՄ 18-րդ համագումարի բացմանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հավաստիացրեց, որ ոլորտն ունի կառավարության լիակատար աջակցությունը:

Recent Posts

Activeloop-ը 11 միլիոն դոլարի ներդրում է ներգրավել

Հայկական Activeloop ստարտափը11 միլիոն դոլար է ֆինանսավորում է ապահովել Series A ռաունդում։ Դավիթ Բունիաթյանի հիմնադրած ստարտափն առաջարկում է հատուկ տվյալների…

2 days ago

Hoory AI-ը Product Hunt-ում է

Hoory AI-ը Product Hunt-ում է։ Հայկական ստարտափի օգտին կարող եք քվեարկել այստեղ: Ձեր աջակցությունն ու մասնակցությունը շատ կարևոր են մեզ…

2 days ago

Հայերի հիմնադրած Cognaize-ն արհեստական բանականության գերազանցության մրցանակիր է դարձել

Հայ հիմնադիրներ ունեցող Cognaize ընկերությունը Business Intelligence Group-ի կողմից արժանացել է արհեստական բանականության գերազանցության 2024-ի մրցանակի: Cognize-ը փաստաթղթերի կառավարման ավտոմատացման…

1 week ago

Կասպերսկի. Աշխարհում վնասաբեր փոստային առաքումների քանակը նվազել է, ֆիշինգային գրոհներինը՝ ավելացել

Գլոբալ փոստային տրաֆիկում սպամի միջին մասնաբաժինը 2023-ին նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատ նվազել է 3,03 տ.կ.-ով և կազմել 45,60%: 2022-ին ամբողջ աշխարհում…

1 week ago

Team Telecom Armenia-ի ինտերնետը հասանելի է մետրոյում

Team Telecom Armenia-ն շարունակում է իրականացնել իր ռազմավարական ծրագրերը` կապի ամենաժամանակակից ծառայությունները հասանելի դարձնելով ամենուր՝ բոլոր բաժանորդներին։ Երևանի մետրոյում, որտեղ…

2 weeks ago

Կմեկնարկի Webflow-ի դասընթաց՝ աշխատանքի հնարավորությամբ

Հետաքրքրվա՞ծ եք Webflow ծրագրով կամ ցանկանում եք իմանալ, թե դա ինչ է, ուրեմն բաց մի թողեք Webflow դասընթացի տեղեկատվական օրը,…

2 weeks ago