Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Apple-ը թողարկել է կարմիր գույնի iPhone 8 և iPhone 8 Plus սմարթֆոններ
12/04/2018 21:29

Apple-ը թողարկել է կարմիր գույնի iPhone 8 և iPhone 8 Plus սմարթֆոններ

Apple կորպորացիան հերթական անգամ թողարկել է iPhone սմարթֆոնի կարմիր տարբերակը։ Այս անգամ խոսքը iPhone 8 և iPhone 8 Plus սմարթֆոնների մասին է։ Apple կորպորացիան կարմիր մոդելների թողարկումը մշտապես իրականացնում է բարեգործական նպատակներով՝ ՁԻԱՀ դեմ պայքար։

Սմարթֆոնները տեխնիկական հատկանիշներով չեն տարբերվում նախկինում թողարկված iPhone 8 և iPhone 8 Plus սմարթֆոններից, խոսքը միայն գույնի փոփոխության մասին է։ Սմարթֆոնների գինը մեկնարկում է 699 ԱՄՆ դոլարից։