Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Արմեն Սարգսյանը ԱՄՆ-ում հանդիպել է ՏՏ ոլորտի հայ և օտարազգի մասնագետների հետ
20/03/2018 20:40

Արմեն Սարգսյանը ԱՄՆ-ում հանդիպել է ՏՏ ոլորտի հայ և օտարազգի մասնագետների հետ

ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը Կալիֆորնիայում հանդիպել է Սիլիկոնի հովտի տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների շուրջ երկու հարյուր ներկայացուցիչների հետ, որոնց շարքում մեծ թիվ էին կազմում հայ մասնագետները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արմեն Սարգսյանի գրասենյակից, մոտ 3 ժամ տևած հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում բարձր տեխնոլոգիաների ոլորտում արդի միտումների, ինչպես նաև տնտեսության տարբեր ճյուղերում նորարար լուծումների կիրառման վերաբերյալ։

Չնայած հանդիպման թեմատիկ ուղղվածությանը, ներկաներից շատերը Արմեն Սարգսյանին բազմաթիվ հարցեր ուղղեցին,  կապված Հայաստանի հետագա զարգացման, ադրի մարտահրավերների հետ։ Հարցերի շրջանակը բավականին լայն էր՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացից մինչև ֆունդամենտալ գիտության զարգացում, կառավարման ոլորտում թափանցիկության խնդրից մինչև երիտասարդ մասնագետների հայրենադարձություն, գենդերային հավասարությունից մինչև հարևան երկրների հետ հարաբերություններ։

Արմեն Սարգսյանը առանձին հանդիպում է ունեցել նաև Սինոպսիս հայտնի ընկերության նախագահ Չի Ֆուն Չանի հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում ընկերության գործունեությանը և հեռանկարներին վերաբերող հարցեր։