ՏՏ համաշխարհային համաժողովը Հայաստան բերելը հայկական տեխնոլոգիական հանրության երազանքն է եղել

ՏՏ համաշխարհային համաժողովը Հայաստան բերելը հայկական տեխնոլոգիական հանրության երազանքն է եղել

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (World Congress on Information Technology - WCIT) Հայաստան բերելը հայկական տեխնոլոգիական հանրության երազանքն է եղել: Այս մասին փետրվարի 24-ին «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսում հայտնեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Այդ երազանքն իրականություն կդառնա 2019 թվականին:

Հայաստանը կհյուրընկալի իր ծավալներով, ներկայացուցչականությամբ, վարկանիշով շատ հավակնոտ ու մասշտաբային միջոցառումը: Վարդանյանի խոսքով՝ քանի որ միջոցառումն իր ծավալներով Հայաստանում նախադեպը չի ունեցել, ԻՏՄՁ թիմը դիտարկել է Հնդկաստանում՝ այս տարի, Թայվանում, Բրազիլիայում՝ նախորդ տարիների համաժողովի կազմակերպումն ու անցկացումը և յուրացրել փորձը, հետևություն արել թերություններից:

«Մենք կարծում ենք, որ կարող ենք լավագույն կոնգրեսը կազմակերպել: Իհարկե, պատասխանատվությունը մեծ կլինի, սովորաբար մասնակցում են 2500 խոշոր ընկերությունների տնօրեններ, համալսարանների ղեկավարեր, առաջատար մասնագետներ: Խոշոր երկրները ներքին ռեսուրս ունեն, մասնակիցների մեծ մասը հենց այդ երկրների ներկայացուցիչներ են, սակայն քանի որ Հայաստանում ներքին ռեսուրսն այնքան էլ մեծ չէ, պետք է ներգրավենք ողջ աշխարհը»,-նկատեց Վարդանյանը:

Հայ կազմակերպիչները հետևություններ են արել, թե ինչպես ճիշտ կազմակերպել սննդի հարցը, ինչպիսի b2b գործիքներ կիրառել, որ շփումները լավ լինեն: ԻՏՄՁ թիմը պատրաստվում է իրենց յուրացրած փորձը կիրառել ու լավագույնս կազմակերպել համաժողովը: Մինչև այժմ արդեն պատրաստել են բյուջեն, գործողությունների ծրագիրը, հովանավորչական փաթեթները, դիզայն են արել էջը, դիզայն են անում b2b պորտալը:

Կազմակերպիչները համոզված են, որ Երևան գալիս հյուրերը պետք է պատրաստ լինեն խորը պայմանավորվածությունների և պայմանագրերի, դրա համար նրանց ավելի շուտ հասանելի կլինի b2b պորտալը: Վարդանյանը տեղեկացրեց, որ ստեղծված է կառավարական հանձնաժողով: Հնդկաստանի համաժողովից հետո լիարժեք նիստ կգումարվի, ձեռքբերած փորձը կներկայացնեն նաև հանձնաժողովին:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատրյանը նշեց, որ երկրի տեսանելիության և ճանաչելիության բարձրացման տեսանկյունից համաժողովի՝ Հայաստանում անցկացումը մեծ ձեռքբերում կլինի: «Համաշխարհային ներկայացվածությամբ միջոցառումներին շատ կարևոր է մեր երկրի մասնակցությունը: Հայաստանը կարող է առաջարկել խոշոր, մրցունակ, ուսուցողական և կրթական ծրագրեր, որոնք ունեն մեծ պահանջարկ: Գործարար կապերի ընդլայնումը և գործարար կապերի ընդլայնումը շատ կարևոր է Հայաստանի համար: Աշխարհը շատ արագ փոխվում է իսկ ինֆորմացիոն և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտը փոխվում է շատ ավելի արագ: Փորձի, գիտելիքի փոխանակումը կարևոր է շուկաների հասանելիության և ներքին ռեսուրսների զարգացման համար: Հյուրընկալելով համաշխարհային IT ֆորումը Հայաստանում նպատակ ունենք խթանելու գործարար կապերը և նոր շուկաների հասանելիությունը: Բազմաթիվ տեղերում խոսվել է Հայաստանի՝ որպես կամուրջ լինելու մասին՝ ԵԱՏՄ-ի, Իրանի, Եվրամիության, ինչու ոչ նաև ԱՄՆ-ի միջև. կարծում ենք, որ ՏՏ ոլորտն ու Հայաստանում արտադրվող ծառայությունները կարող են լինել կենսունակ կամուրջ տարբեր շուկաների միջև»,-համոզմունք հայտնեց փոխնախարարը:

Փետրվարի 19-21-ը Հնդկաստանում կայացավ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (World Congress on Information Technology - WCIT), որի ավարտին Հնդկաստանը էստաֆետը փոխանցեց Հայաստանին՝ WCIT 2019-ի նախապատրաստական աշխատանքները մեկնարկելու համար:

ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանի խոսքով՝ տեսնելով, թե Հնդկաստանն ինչպես է պատրաստվել, ակնհայտ է, որ Հայաստանն էլ պետք է փորձի կազմակերպական և նախապատրաստական լուրջ աշխատանք կատարել:

«Մենք կունենանք մեր երկրի պոտենցիալը ցուցադրելու և ներդրումներ ներգրավելու հնարավորություն»,-ասաց Եսայանը, ով ընտրվել է World Information Technology and Services Alliance-ի տնօրենների խորհրդի անդամ: Այդ իրադարձությունը Հայաստանի տեխնոլոգիական հանրության համար ևս մեկ կարևոր ուղերձ էր և մեծ պատիվ:

Կարճ հասցե: geek.am/u/5640.html
Հայաստան ԻՏՁՄ Կարեն Վարդանյան Հնդկաստան Ալեքսանդր Եսայան Հայաստան

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2695 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Ucom-ը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծավալը

Ucom ընկերությունը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծառայության շրջանակներում տրամադրվող ներառումների ծավալը։ Այսուհետ բոլոր նրանք, ովքեր առանց ամսավճարի ցանկանում են օգտվել շարժական ինտերնետից միայն ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումը դարձել է անվճար

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումն անվճար է դարձել մյուս սակագնային փաթեթների բաժանորդների համար։ «Մեր «Սմարթ» փաթեթները գործարկումից հետո շատ արագ մեծ տարածում ստացան բաժանորդների շրջանում, ինչը զարմանալի ...

Various

image

Հայաստան ժամանած ջավախեցի պատանիներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գրասենյակ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կառավարման և սպասարկման մշակույթը հաջողված օրինակ է դարձել նաև երկրի սահմաններից դուրս ապրող հայ պատանիների համար: Ընկերության գլխամասային գրասենյակում այս անգամ հյուրընկալվել են Ջավախքի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS