«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հայկական փորձը կներդրվի Հնդկաստանի, Եթովպիայի և Ուգանդայի դպրոցներում

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հայկական փորձը կներդրվի Հնդկաստանի, Եթովպիայի և Ուգանդայի դպրոցներում

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը պայմանավորվածություններ է ձեռք բերել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագիրը Հնդկաստանի, Եթովպիայի և Ուգանդայի դպրոցներում ներդնելու վերաբերյալ: Հնդկաստանի հետ արդեն ստորագրվել է համագործակցության հուշագիր, մյուս երկրներում ևս նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հայտարարեց «Ինստիգեյթ» ընկերության տնօրեն Արման Պողոսյանը: «Երեք երկրներն էլ մեծ հետաքրքրություն և ոգևորություն են ցուցաբերել «Արմաթ» լաբորատորիաների ծրագրի նկատմամբ: Պիլոտային ծրագրով մենք կարտահանենք մեր փորձը, կպատրաստենք նրանց թրեյներներին, ապագա լաբորատորիաների վարիչներին, նրանց դպրոցներում կտեղադրենք լաբորատորիաները: Այդ միջոցներն էլ կօգնեն մեզ շարունակել այս ծրագրի զարգացումը Հայաստանում ու այն հասցնել իր ավարտին»,-ասաց բանախոսը:

Նրա տեղեկացմամբ` այս պահին ամբողջ Հայաստանում առկա է 220 «Արմաթ» լաբորատորիա, շուրջ 5 հազար դպրոցական լաբորատորիաների սան է, որոնցից 200-ը գործում են մարզերում: «Հայաստանում լաբորատորիաների ներդրման տեմպերը դանդաղեցին, մենք որոշեցինք որպես ուղղություն ընտրել այս ապրանքի արտահանումը և դրանով նաև գումար ներգրավել: Բացի այդ կապեր ստեղծել այլ երկրների հետ, քանի որ կրթական արտադրանքը լավ բարեկամություն է ստեղծում»,-ավելացրեց Արման Պողոսյանը:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը Հնդկաստանի հետ պայմանագիրը մեծ առաջընթաց որակեց, քանի որ այդ երկիրը բավականին զարգացած է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: «Հնդկաստանը ՏՏ աշխարհում շատ զարգացած է` թե կրթությամբ, և թե ծրագրերի մշակումով և այն, որ նրանք հետաքրքրված են «Արմաթ» լաբորատորիաներով, արդեն խոսուն արդյունք է »,-ասաց Ալեքսանդր Եսայանը` հավելելով, որ ծրագրի փուլային իրագործման արդյունքում նախատեսվում է Հնդկաստանում ներդրվելիք լաբորատորիաների թիվը հասցնել 3 հազարի:  Իսկ առաջին լաբորատորիաները նախատեսվում է բացել արդեն այս տարի:

Արման Պողոսյանն էլ տեղեկացրեց, որ սկզբնական շրջանում նշյալ երկրներում բացվելիք «Արմաթ»-ներում կսովորեն Հայաստանից արտահանված սարքավորումներով, սակայն հետագայում, հնարավոր է, դրանք փոխարինվեն այդ երկրների արտադրանքով: «Մենք չենք ակնկալում, որ իրենք շարունակաբար մեր արտադրանքն են գնելու, հարցը այս ծրագրի արտահանման մասին է: Երբ նրանք որոշեն ինքնուրույն շարունակել, մենք նոր` անօդաչու սարքերի, կենսաքիմիայի լաբորատորիաների ծրագրի արտահանման մասին կմտածենք: Մեր նպատակը գիտելիքն անընդհատ արտահանելն է»,-եզրափակեց «Ինստիգեյթ»-ի տնօրենը:

Կարճ հասցե: geek.am/u/5639.html
ԻՏՁՄ Արմաթ ինժեներական լաբորատորիա Ինստիգեյթ Արման Պողոսյան

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2695 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Ucom-ը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծավալը

Ucom ընկերությունը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծառայության շրջանակներում տրամադրվող ներառումների ծավալը։ Այսուհետ բոլոր նրանք, ովքեր առանց ամսավճարի ցանկանում են օգտվել շարժական ինտերնետից միայն ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումը դարձել է անվճար

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումն անվճար է դարձել մյուս սակագնային փաթեթների բաժանորդների համար։ «Մեր «Սմարթ» փաթեթները գործարկումից հետո շատ արագ մեծ տարածում ստացան բաժանորդների շրջանում, ինչը զարմանալի ...

Various

image

Հայաստան ժամանած ջավախեցի պատանիներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գրասենյակ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կառավարման և սպասարկման մշակույթը հաջողված օրինակ է դարձել նաև երկրի սահմաններից դուրս ապրող հայ պատանիների համար: Ընկերության գլխամասային գրասենյակում այս անգամ հյուրընկալվել են Ջավախքի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS