Ucom-ի աջակցությամբ ներդրվող Արմաթ ինժեներական լաբորատորիաները կգործեն նաև Հնդկաստանում

Ucom-ի աջակցությամբ ներդրվող Արմաթ ինժեներական լաբորատորիաները կգործեն նաև Հնդկաստանում

Ucom-ի աջակցությամբ ներդրվող հայկական «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների փորձնական ծրագիրը կներդրվի նաև Հնդկաստանի դպրոցներում։ Այս առիթով փետրվարի 19-ին Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում պաշտոնապես մեկնարկած ՏՏ համաշխարհային համաժողովի (WCIT) ընթացքում կնքվել է համագործակցության հուշագիր ԻՏՁՄ-ի՝ ի դեմս գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի եւ Հնդկաստանի Lexicon PR Management Service-ի՝ ի դեմս գործադիր տնօրեն Ռամա Լութրայի միջեւ։

Ավելին, Ucom ընկերության զարգացման գծով տնօրեն Ալեքսանդր Եսայանը WCIT-ի կազմակերպիչ՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (World Information Technology and Services Alliance-WITSA) կողմից ընտրվել է որպես WITSA  Տնօրենների Խորհրդի անդամ: Քանի որ մի քանի օրից Հնդկաստանում անցկացվող WCIT-ի էստաֆետը փոխանցվելու է Հայաստանին, Ա. Եսայանը ներկայացրել է WCIT 2019-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

«Մի պահ պատկերացրեք, որ ՏՀՏ ոլորտի համաշխարհային գուռուները, ժամանակակից «ստիվջոբսերը» մի օր հայտնվեն Հայաստանում, ի՜նչ ներդրումներ կարելի է ներգրավել երկիր, ի՜նչ աստիճանի հնարավոր է աշխուժացնել մեր երկրի բիզնես միջավայրը, ի՜նչ կարևոր միջնորդ կարելի է հանդիսանալ Արևմուտքի և ԵԱՏՄ երկրների ու Իրանի միջև, որքա՜ն կբարձրանա մեր երկրի միջազգային վարկանիշը», - նշեց Ալեքսանդր Եսայանը։

«Ucom-ը կարևորում է ՏՀՏ ոլորտի աշխուժացմանն ուղղված բոլոր քայլերը և շատ ոգեշնչված է «Արմաթ» լաբորատորիաների գաղափարի լիցենզավորմամբ։ Հայաստանից կարտահանվի ոչ միայն 10 տարեկանից ինժեներական կրթություն ստանալու գաղափարը, այլև հայկական սարքավորումները՝ եռաչափ տպիչներ, շաղափային հաստոցներ, ռոբոտաշինության համար նախատեսված առանձին մասեր և այլն», - մանրամասնեց Ucom ընկերության գործադիր տնօրեն Հայկ Եսայանը։

Կարճ հասցե: geek.am/u/5636.html
Ucom Հայաստան ԻՏՁՄ Հայկ Եսայան Արմաթ ինժեներական լաբորատորիաներ Հայաստան

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2695 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Ucom-ը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծավալը

Ucom ընկերությունը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծառայության շրջանակներում տրամադրվող ներառումների ծավալը։ Այսուհետ բոլոր նրանք, ովքեր առանց ամսավճարի ցանկանում են օգտվել շարժական ինտերնետից միայն ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումը դարձել է անվճար

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումն անվճար է դարձել մյուս սակագնային փաթեթների բաժանորդների համար։ «Մեր «Սմարթ» փաթեթները գործարկումից հետո շատ արագ մեծ տարածում ստացան բաժանորդների շրջանում, ինչը զարմանալի ...

Various

image

Հայաստան ժամանած ջավախեցի պատանիներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գրասենյակ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կառավարման և սպասարկման մշակույթը հաջողված օրինակ է դարձել նաև երկրի սահմաններից դուրս ապրող հայ պատանիների համար: Ընկերության գլխամասային գրասենյակում այս անգամ հյուրընկալվել են Ջավախքի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS