Ալեքսանդր Եսայանը դարձել է WITSA Տնօրենների խորհրդի անդամ

Ալեքսանդր Եսայանը դարձել է WITSA Տնօրենների խորհրդի անդամ

Փետրվարի 19-ին Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում պաշտոնապես մեկնարկել է ՏՏ համաշխարհային համաժողովը (WCIT): Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդին ողջունել և տեսաուղերձ է հղել աշխարհի տարբեր ծայրերից  Հնդկաստան ժամանած պատվիրակներին: Հնդկաստանի վարչապետը համոզմունք է հայտնել, որ համաժողովն արդյունավետ կլինի մասնակից բոլոր կողմերի համար: WCIT-ի խոսնակների և մասնակիցների ամբողջական ցանկն՝ այստեղ:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) պատվիրակությունը, որը մասնակցում է WCIT 2018-ին եւ մի քանի օրից կվերցնի էստաֆետը՝ 2019 թ-ին այն Հայաստանում անցկացնելու համար, ուրախությամբ կիսվում է իր նորություններով ու գործարար հաջողություններով:

Նախ ԻՏՁՄ ղեկավարները եւ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատրյանը մասնակցել են WCIT 2018-ի պաշտոնական ճաշին, որի ընթացքում Ա. Խաչատրյանը ողջունել է ներկաներին եւ հրավիրել Հայաստան WCIT 2019-ին մասնակցելու նպատակով:

ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը WCIT-ի կազմակերպիչ՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (World Information Technology and Services Alliance-WITSA) կողմից ընտրվել է որպես WITSA  Տնօրենների Խորհրդի անդամ: Ա. Եսայանը ներկայացրել է Հայաստանում անցկացվելիք WCIT 2019-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

ԻՏՁՄ-ի կողմից արդեն իսկ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ 2019-ին Մալայզիայից Հայաստան է ժամանելու մեծ պատվիրակություն, որպեսզի պատվով վերցնեն WCIT 2020-ի էստաֆետը Հայաստանից:

Համագործակցության եզրեր են ձեւավորվել նաեւ ASOCIO-ի (The Asian-Oceanian Computing Industry Organization) հետ, որը Ճապոնիայում հիմնադրված կազմակերպություն է և ներառում է ՏՀՏ ու բիզնես ոլորտի 24 երկրների կազմակերպություններ: 2019-ին վերջիններս նույնպես կժամանեն Հայաստան:

Եվս մեկ հաղթական լուր: ԻՏՁՄ-ի՝ ի դեմս գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի եւ Հնդկաստանի Lexicon PR Management Service-ի՝ ի դեմս գործադիր տնօրեն Ռամա Լութրայի միջեւ կնքվել է համագործակցության հուշագիր, ըստ որի հայկական «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների փորձնական ծրագիրը կներդրվի նաև Հնդկաստանի դպրոցներում։

Հիշեցնենք, որ WCIT-ը բիզնես հաղորդակցությունների և գործարքների միջազգային հարթակ է 2000-ից ավելի գործարարների, նորարարների, պետական ներկայացուցիչների, վերազգային կազմակերպությունների, ներդրողների և նշանավոր գիտնականների համար: Համաժողովի ներկայացուցիչները քննարկում են ոլորտի զարգացման ուղղություններն ու մարտահրավերները, B2B հանդիպումներ անցկացնում:

Կարճ հասցե: geek.am/u/5634.html
WCIT Ալեքսանդր Եսայան WITSA

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2695 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Ucom-ը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծավալը

Ucom ընկերությունը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծառայության շրջանակներում տրամադրվող ներառումների ծավալը։ Այսուհետ բոլոր նրանք, ովքեր առանց ամսավճարի ցանկանում են օգտվել շարժական ինտերնետից միայն ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումը դարձել է անվճար

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումն անվճար է դարձել մյուս սակագնային փաթեթների բաժանորդների համար։ «Մեր «Սմարթ» փաթեթները գործարկումից հետո շատ արագ մեծ տարածում ստացան բաժանորդների շրջանում, ինչը զարմանալի ...

Various

image

Հայաստան ժամանած ջավախեցի պատանիներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գրասենյակ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կառավարման և սպասարկման մշակույթը հաջողված օրինակ է դարձել նաև երկրի սահմաններից դուրս ապրող հայ պատանիների համար: Ընկերության գլխամասային գրասենյակում այս անգամ հյուրընկալվել են Ջավախքի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS