Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ucom. Ամանորյա նվեր՝ IP հեռուստատեսության բոլոր բաժանորդների համար
20/12/2017 19:53

Ucom. Ամանորյա նվեր՝ IP հեռուստատեսության բոլոր բաժանորդների համար

Դեկտեմբերի 20-ից հունվարի 13-ը U!TV ծառայության բոլոր բաժանորդները կվայելեն Ամանորի ջերմ ու բարի ընտանեկան մթնոլորտը՝ դիտելով միջազգային ամենահեղինակավոր առաջատար ընկերությունների արտադրանքը:

«Տեսավարձույթ» բաժնում հատուկ այս օրերի համար առանձնացված «New Year 2018» պանակում Ucom-ի բաժանորդները կգտնեն ամանորյա ուրախ ֆիլմեր և մուլտֆիլմեր անվճար դիտման համար: Բացառիկ հեռուստաարտադրանքով կզարմացնեն Paramount Comedy և Discovery Turbo Xtra ֆիլմերի և ժամանցային ալիքները: Մի շարք ֆիլմային հեռուստաալիքներ, ինչպիսիք են ViP Megahit-ը, ViP Premiere-ը և Spike-ը կարելի է դիտել բացառապես Ucom հեռուստացանցում:

«Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի աշխարհի ամենահայտնի հեռուստաարտադրողների բազմաժանր ու որակյալ բովանդակությունից Ucom-ի հեռուստադիտողները կարողանան ընտրել լավագույնը: Մաղթում ենք հաճելի դիտում և առիթից օգտվելով՝ նաև բարի Ամանոր», – ասաց Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

Հավելենք, որ տոնական օրերին VH1 Classic, Paramount Channel, Boomerang, Eurosport 1 HD ալիքների երաժշտական, ֆիլմերի, մանկական և սպորտային բովանդակությունը կգունավորի թե՛ ամենափոքր, և թե՛ մեծահասակ լսարանի տոնական օրերը: