Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
ՎիվաՍել-ՄՏՍ. Ամանորյա առաջարկ՝ վերածեք ներցանցային րոպեները մեգաբայթերի
19/12/2017 14:17

ՎիվաՍել-ՄՏՍ. Ամանորյա առաջարկ՝ վերածեք ներցանցային րոպեները մեգաբայթերի

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այժմ «Viva» կանխավճարային և հետվճարային սակագնային պլանների բաժանորդները (բացառությամբ «Viva 1500» կանխավճարային սակագնային պլանի բաժանորդների) կարող են իրենց սակագնային պլանով տրամադրվող ներցանցային րոպեները դարձնել մեգաբայթեր:

1 րոպեն = 1 ՄԲ

Ներցանցային րոպեները մեգաբայթերի վերածելու այս նորարարական մոտեցումը հավելյալ ճկունության հնարավորություն է ընձեռնում «Viva» սակագնային պլանների բաժանորդներին: Փոխանակման համար անհրաժեշտ է ուղարկել *888*րոպեների թիվը# հրահանգը: Այսպես, ուղարկելով *888*1000#՝ բաժանորդը ստանում է 1000 ՄԲ ինտերնետ:

Կանխավճարային բաժանորդները փոխանակված ՄԲ-երը կարող են օգտագործել մինչև «Viva» սակագնային պլաններով տրամադրվող փաթեթների գործողության ժամկետի ավարտը: Հետվճարային բաժանորդները փոխանակված ՄԲ-երը կարող են օգտագործել մինչև օրացույցային ամսվա վերջին օրը:

Գործողության ժամկետից շուտ փաթեթներից որևէ մեկը սպառելու դեպքում կարելի է ընթացիկ սակագնային պլանի փաթեթները վերաակտիվացնել՝ հավաքելով *161*4#. այդ դեպքում, չսպառված մյուս փաթեթները, ինչպես նաև փոխանակված ՄԲ-երը զրոյանում են և ակտիվանում են նոր փաթեթներ, որոնց  գործողության ժամկետը կազմում է 30 օր:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներկայացրած հերթական նոր առաջարկն ամանորյա նվեր է «Viva» սակագնային պլանի մեր բաժանորդներին: Փոխանակելով չօգտագործված ներցանցային րոպեները մեգաբայթերի հետ՝ մեր բաժանորդները կարող են ստանալ ավելի մեծ ծավալով ինտերնետ և տոնական օրերին ավելի շատ շփվել իրենց ընկերների և մտերիմների հետ: Իսկ գալիք տարվա ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից կլինեն ավելի շատ անակնկալներ», – ասել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

***Առաջարկը գործում է մինչև 2018թ. հունվարի 13-ը: Փոխանակումից հետո խոսելաժամանակի մնացորդը պետք է կազմի առնվազն 500 րոպե: Փոխանակված ՄԲ-երը  հասանելի չեն ռոումինգում:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Օպերատորի նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք ֆեյսբուքյան էջին` https://www.facebook.com/MTSArmenia/