Beeline. 4G ցանցը հասանելի է դարձել 14 նոր քաղաքում

Beeline. 4G ցանցը հասանելի է դարձել 14 նոր քաղաքում

Հայաստանում Beeline-ը հայտարարում է այս տարվա կեսին մեկնարկած բջջային ցանցի լայնածավալ արդիականացման ծրագրի ավարտի մասին։ Հայաստանում Beeline-ի ներկայության ամբողջ ընթացքում սա ենթակառուցվածքների ամենախոշոր արդիականացումն է՝ իր ծավալով և ներդրումների չափով։

Ծրագրի շրջանակում ընկերությունը նորացրել է երկրի բոլոր բազային կայանների սարքավորումները, բազմապատկել է բջջային ցանցերի թողունակությունն ու ծածկույթը։ Մասնավորապես, 4G ցանցը հասանելի է դարձել 14 նոր քաղաքներում, իսկ Երևանում ցանցի ծածկույթն ավելացել է 30 %-ով։ 4G ցանցում 60 Մբ/վրկ-ով բարձրացել է տվյալների փոխանցման արագությունը։ Beeline-ի երրորդ սերնդի ցանցը նույնպես ընդլայնվել է և այժմ դրա ծածկույթը հասանելի է Հայաստանի բնակչության 82%-ին։

«Մեծ սիրով հայտարարում եմ Հայաստանի ողջ տարածքում Beeline-ի բջջային ցանցի արդիականացման ծրագրի հաջող ավարտի մասին։ Մեր առջև դրված էր հավակնոտ նպատակ, որը վերաբերում էր ամբողջ մի երկրի և հարյուր հազարավոր մեր բաժանորդների։ Նրանցից յուրաքանչյուրի համար մեր ծառայություններն այժմ դարձել են ավելի ժամանակակից, արագ ու որակյալ, և մենք շարունակելու ենք աշխատել, որպեսզի դրանք լինեն ավելի պարզ և հարմար», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Ցանկանում եմ առանձին շնորհակալություն հայտնել Beeline-ի բոլոր այն աշխատակիցներին, ովքեր մասնակցել են արդիականացման ծրագրին։ Ձեր պրոֆեսիոնալիզմը թույլ տվեց ամբողջովին փոխարինել սարքավորումները ողջ երկրի տարածքով և անել դա այնպես, որ կապը ընթացքում չընդհատվի ու բաժանորդները ցանկացած պահի կարողանան օգտվել մեր ծառայություններից», - ասաց Հայաստանում Beeline-ի Տեխնիկական բլոկի տնօրեն Մաքսիմ Լևինը։

Նշենք, որ արդիականացումից հետո Beeline-ի 2G ցանցի ծածկույթն ընդգրկում է Հայաստանի բնակչության 98,6%-ը, որը երկրի համար ռեկորդային ցուցանիշ է։

-----------

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «Վեոն» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 235 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

Կարճ հասցե: geek.am/u/5585.html

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2689 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline Ստարտափ Ինկուբատորի 4 ռեզիդենտ մրցանակ է ստացել Սևան Ստարտափ Սամմիթ 2018-ին

Beeline Ստարտափ Ինկուբատորի  8 ռեզիդենտ ստարտափներից 5-ը մասնակցել են Սևան Ստարտափ Սամմիթ 2018-ին, և 4-ը՝ վերադարձել են մրցանակներով։ Վրանային ճամբարի ձևաչափով սամմիթն անցկացվեց հուլիսի 22-ից 29-ը ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline. Հաճախորդի օր` ընկերության ղեկավար կազմն աշխատում է սպասարկման գրասենյակներում

Beeline-ում այսօր հայտարարված է Հաճախորդի օր, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմը, ինչպես նաև տարբեր բաժինների աշխատակիցներ՝ ավելի քան 110 հոգի օրվա ընթացքում շփվելու և աշխատելու ...

Various

image

Beeline. մեկնարկում է ստարտափների աջակցությանը ուղղված ՍտարտՀաբ նախագիծը

Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության ՍտարտՀաբ նախագծի Օֆլայն՝ հարթակի մեկնարկի մասին։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS