Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Դիլիջանում մեկնարկել է 5-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը
10/11/2017 18:43

Դիլիջանում մեկնարկել է 5-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը

Նոյեմբերի 10-ին Դիլիջանում մեկնարկել է 5-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն միջազգային ֆորումը: Երկօրյա ինովացիոն ֆորումն անցկացվում է «Դեպի նոր իրականություն» խորագրի ներքո: Բիզնես ինովացիոն ֆորումը քննարկումների, ինովացիոն գաղափարների հավաքագրման արդյունավետ հարթակ է կրթական, տեխնոլոգիական և գործարար այլ ոլորտների տեղական ու միջազգային փորձագետների համար, ովքեր թեմատիկ քննարկումների և շփումների միջոցով կներկայացնեն ինովացիոն զարգացման առաջավոր փորձը, ինչպես նաև կձևավորեն հետագա գործողությունների պլան:

Միջոցառման բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան Բիզնես ինովացիոն ֆորումի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը, գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, ֆորումի գործընկերներ Հայաստանում ԵՄ Պատվիրակության պատասխանատու Ստանիսլավ Տոշկովը և «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի  թիմի ղեկավար Էվա Նեհերը: we

Այժմ Բիզնես ինովացիոն ֆորումի մասնակիցներն աշխատում են հետևյալ առանցային թեմաների շուրջ.

– Թվայնացումը՝ որպես նոր հնարավորություն Հայաստանի տնտեսության համար

– Գիտահետազոտական մշակույթը Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտում

– Նորարարական աճի ուղիները. Հայաստանի նորարարություան ռազմավարությունը

– Մտավոր սեփականություն և տեղեկատվական անվտանգության խնդիրներն ու լուծումները

– Հայաստանի ՏՀՏ և ԲՏ կրթության ապագան

Այս տարի միջազգային փորձագետներ են ժամանել Գերմանիայից, Բելգիայից և Ռումինիայից: Հայաստանից մասնակցում են Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի, Ucom, Դ-Լինկ, GG, Մեյսիս Թեք, Ֆայմտեք, Ինսթիգեյթ, Անանիա Շիրակացու անվան ճեմարանի, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն ԳԿՀ-ի, Բրեվիս և այլ ընկերությունների ներկայացուցիչներ ու փորձագետներ:

Բիզնես ինովացիոն ֆորումն ավանդաբար իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Բիզնես Ինովացիոն ֆորումի գլխավոր գործընկերն է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս: