Beeline. այցելություն ArmPhone-ների և ArmTab-ների արտադրամաս

Beeline. այցելություն ArmPhone-ների և ArmTab-ների արտադրամաս

«Նոր տեխնոլոգիաները համայնքի զարգացման գործում» ծրագրի մասնակիցների այցը «Թի-Էս-Դի» ընկերության բարձր տեխնոլոգիաների արտադրամաս

2017թ. հոկտեմբերի 27-ին Մանկական զարգացման հիմնադրամի, Beeline-ի և PicsArt-ի համատեղ՝ «Նոր տեխնոլոգիաները համայնքի զարգացման գործում» ծրագրի մասնակիցները ևս մեկ հետաքրքիր այց ունեցան Երևանում։ 

Գործընկեր հինգ համայնքների 14-17 տարեկան պատանիները «Կրտսեր Մերգելյան» ակումբի շրջանակներում այցելեցին «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության բարձր տեխնոլոգիաների արտադրամաս, որտեղ ստեղծվել են հայկական առաջին հեռախոսներն ու դյուրակիր համակարգիչները՝ ArmPhone-ը և ArmTab-ը։

Ընկերության մասնագետների օգնությամբ երեխաները հավաքեցին դյուրակիր համակարգիչներ, ծանոթացան բջջային խաղերի ստեղծման գործընթացին, VR (վիրտուալ իրականության) ակնոցներով դիտեցին 360 աստիճան ֆիլմեր, մասնակցեցին գիտափորձերի, ծանոթացան լուսանկարչության գաղտնիքներին:

«Այս ծրագրին մասնակցող պատանիները սովորում են կիրառել նորագույն տեխնոլոգիաներըն իրենց առօրյա կյանքում։ Շատ ցանկալի է, որ նրանք պատկերացում ունենան նաև, թե այդ նորագույն տեխնոլոգիաներն ինչպես են ստեղծվում։ Մենք հավատում ենք, որ Հայաստանը տեխնոլոգիական զարգացման մեծ ներուժ ունի, իսկ այդ ներուժն իրականացնողները մեր երիտասարդներն են։ Այդ իսկ պատճառով մեր ընկերությունն ամեն ջանք գործադրում է իրենց համապատասխան գիտելիքներով զինելու համար», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

««Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացնում է ծրագրեր, որոնք ուղղված են երիտասարդների մոտ գիտության, կրթության և տեխնոլոգիաների նկատմամբ սեր և հետաքրքրություն արթնացնելուն։  Դրանից մեկն էլ «Կրտսեր Մերգելյան» ակումբն է։

Պատանիների համար սա լավագույն հնարավորությունն է ոչ միայն տեսնելու, այլև գործնականում մասնակցելու տեխնոլոգիաների ստեղծման գործընթացին։ «Թի Էս Դի» ընկերությունը սիրով համագործակցում է այն կազմակերպությունների հետ, որոնց նպատակը ևս պատանիներին կրթելն է։ Համատեղ ուժերով մենք կնպաստենք մի սերնդի ձևավորմանը, որը կստեղծի ամուր և տնտեսապես հզոր պետություն», - նշեց «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր և տնօրեն Վահան Շաքարյանը։

«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերություն կատարած այցն այս ծրագրի մասնակից երեխաներին հնարավորություն ընձեռեց անձամբ ծանոթանալու Հայաստանում հաջողված ՏՏ ընկերության գործունեությանը և դրա զարգացման հեռանկարներին: Որպես երեխայակենտրոն կառույց, ՄԶՀ-ն խիստ կարևորում է Հայաստանում Beeline-ի ներգրավվածությունը նմանօրինակ ծրագրերին և լիահույս է, որ ծրագրի ընթացքում ձեռք բերված գիտելիքների շնորհիվ երեխաները կկարողանան նորագույն տեխնոլոգիաների օգնությամբ իրենց ձայնը մշտապես հասանելի դարձնել», - հավելեց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:

«Նոր տեխնոլոգիաները համայնքի զարգացման գործում» ծրագրի շրջանակներում մասնակիցները լուսանկարում են իրենց համայնքների խնդիրները և PicsArt հավելվածի միջոցով պատկերում են այդ խնդիրների լուծումները: Ծրագրի արդյունքում հնարավոր կլինի զարգացնել նոր տեխնոլոգիաներ օգտագործելու երեխաների հմտությունները:

-----------

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «Վեոն» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 235 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

Կարճ հասցե: geek.am/u/5576.html

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2689 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline Ստարտափ Ինկուբատորի 4 ռեզիդենտ մրցանակ է ստացել Սևան Ստարտափ Սամմիթ 2018-ին

Beeline Ստարտափ Ինկուբատորի  8 ռեզիդենտ ստարտափներից 5-ը մասնակցել են Սևան Ստարտափ Սամմիթ 2018-ին, և 4-ը՝ վերադարձել են մրցանակներով։ Վրանային ճամբարի ձևաչափով սամմիթն անցկացվեց հուլիսի 22-ից 29-ը ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline. Հաճախորդի օր` ընկերության ղեկավար կազմն աշխատում է սպասարկման գրասենյակներում

Beeline-ում այսօր հայտարարված է Հաճախորդի օր, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմը, ինչպես նաև տարբեր բաժինների աշխատակիցներ՝ ավելի քան 110 հոգի օրվա ընթացքում շփվելու և աշխատելու ...

Various

image

Beeline. մեկնարկում է ստարտափների աջակցությանը ուղղված ՍտարտՀաբ նախագիծը

Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության ՍտարտՀաբ նախագծի Օֆլայն՝ հարթակի մեկնարկի մասին։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS