248
2491
Ավարտվել է Արմենպրեսի ֆոտոարխիվի թվով 10 000 լուսանկարի թվայնացումը

Ավարտվել է Արմենպրեսի ֆոտոարխիվի թվով 10 000 լուսանկարի թվայնացումը

«Արմենպրես» լրատվական գործակալությունը, Հայաստանում Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամը հայտարարում են «Արմենպրես. Պատմություն» նախագծի շրջանակում «Արմենպրես» լրատվական գործակալության ֆոտոարխիվի թվով 10 հազար լուսանկարի թվայնացման իրականացման մասին։ Թվայնացված բոլոր լուսանկարները հասանելի են ծրագրի շրջանակներում գործարկված history.armenpress.am կայքում։

Հանդիսանալով Հայաստանի հնագույն լրատվական գործակալությունը (հիմնադրվել է 1918թ.), «Արմենպրեսը» լուսաբանել է մեր երկրի պատմության վերջին հարյուր տարվա կարևորագույն բոլոր իրադարձությունները: Նախագծի գլխավոր աջակիցը Beeline-ն է։ Թվայնացման և կայքի ստեղծման աշխատանքներն իրականացվել են Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամի կողմից։

««Արմենպրես. Պատմություն» նախագիծն արդեն իրականություն է։ Իր պատմությունը 1918թ․ սկսած Հայաստանի ամենահին լրատվական գործակալությունն ունի իր տեսակի մեջ եզակի թվային նախագիծ, որը հնարավորություն է տալիս նորանոր ծրագրեր ու նախաձեռնություններ իրականացնել ֆոտոլրատվության ոլորտում։ Վստահ եմ, որ այս նորացված կարողություններով ու գործիքակազմով մենք բազմաթիվ առիթներ կունենանք զարմացնելու մեր բաժանորդներին ու ընթերցողներին։ Շնորհակալ եմ բոլոր այն կազմակերպություններին ու մարդկանց, ում շնորհիվ «Արմենպրես. Պատմությունը» հասանելի դարձավ մեր հանրությանը», - ասաց «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը:

«Այս ծրագրի ավարտը նշանակում է, որ լայն հանրություն համար արդեն հասանելի են մեր երկրի պատմության մեկդարյա վկայությունները։ Սա կարևոր աշխատանք էր պատմության պահպանման և ուսումնասիրության տեսակետից։ Շատ խորհրդանշական է, որ անցյալի պահպանման համար օգտագործվել են ապագայի տեխնոլոգիաները։ Դա նշանակում է, որ մեզ բոլորիս հաջողվել է պահպանել կապն անցյալի հետ և միևնույն ժամանակ վստահ քայլել առաջ», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Նախագծի իրականացումը հետաքրքիր էր ոչ միայն տեխնոլոգիական, այլ նաև բովանդակային առումով։ Ամեն լուսանկարի հետ բացվում էր Հայաստանի նոր և նորագույն պատմության հետաքրքիր մի դրվագ, ինչն էլ մեծ ոգևորություն էր առաջացնում թվայնացնումն իրանացնող թիմի մոտ՝ թույլ տալով անմիջապես վայելել անչափ պատասխանատու աշխատանքի պտուղները։ Թվայնացման աշխատանքներն իրականացրել ենք հատուկ սարքավորումների միջոցով, որոնք ապահովել են բովանդակության բարձր որակ։ Ստեղծել ենք նաև ժամանակակից կայք, որի միջոցով լուսանկարները հասանելի են դարձել հասարակության համար», - նշում է Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամի խորհրդի նախագահ Սամվել Չախալյանը։

Նշենք, որ Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամը նախագիծն իրականացրել է «Արմենպրես» լրատվական գործակալությունում: Ծրագրի արդյունքում թվայնացված բոլոր լուսանկարների օգտագործման, ինչպես նաև հեղինակային և հարակից իրավունքները պատկանում են բացառապես «Արմենպրես» լրատվական գործակալությանը:

-----------

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: «Վեոն»-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ստեղծվել է 1918թ.-ին՝ առաջին հանրապետության Ազգային Խորհրդի որոշմամբ: «Արմենպրես»-ի թիմը պահպանում է գործակալության առաջատար դերը հայաստանյան լրատվադաշտում և ամուր հիմքեր է ստեղծել տարածաշրջանային և միջազգային լրատվական հարթակներում՝ գործակալության ներկայությունն ապահովելու և զարգացնելու առումով: Ներկայում «Արմենպրես» լրատվական գործակալությունը գործում է որպես փակ բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերը տնօրինում է Հայաստանի Հանրապետությունը:

«Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն» Հիմնադրամը գործում է 2013թ.-ից։ Հիմնադրամի գործունեության հիմնական նպատակներից մեկը հայկական թվային բովանդակության զարգացումն է։ Նշած ուղղությամբ հիմնադրամն իրականացրել է մի շարք առցանց և մոբայլ նախագծեր, կոնֆերասների, հավաքներ և այլ աշխատանքներ։ Հիմնադրամը ստեղծել է App Armenia հայկական մոբայլ հավելվածների հարթակը և Hayeren  ստեղնաշար-հավելվածը iOS սարքերի համար, որոնց ներբեռնումների ընդհանուր թիվը վաղուց հատել է հարյուր հազարի շեմը։

Կարճ հասցե: geek.am/u/5568.html
Beeline Telecom Beeline Անդրեյ Պյատախին Արմենպրես Արամ Անանյան Սամվել Չախալյան Telecom

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2768 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Կասպերսկի Լաբորատորիա. Հայաստանում կրիպտոմայներների գրոհներին ենթարկված օգտատերերի բաժինն աճել է

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի Հայաստանի ներկայացուցչություն։  Հայաստանում օգտատերերի 13% համակարգիչների վրա 2018 թվականին գրանցվել են մայներների թաքնված տեղադրման փորձեր։ 2017 թվականին այդ ցուցանիշը կազմել է 9,3%։ Եթե ...

Code

image

Kaspersky Safe Kids. Վտանգներն այլևս չեն սպառում երեխաներին համացանցում

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի Հայաստանի ներկայացուցչություն։  Թեստավորման անկախ AV-TEST  լաբորատորիան ստուգել է ծնողական հսկողության տարբեր լուծումների արդյունավետությունը և, արդյունքում պարգևատրել Kaspersky Safe Kids-ին երեք APPROVED հավաստագրերով։ Անկախ փորձագետները բարձր ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ներկայացվել է Oneplus 6T սմարթֆոնը

Չինական Oneplus կորպորացիան ներկայացրել է սմարթֆոնի հերթական մոդելը՝ Oneplus 6T: Սմարթֆոնի հիմնական նորարությունը էկրանին տեղադրված մատնահետքերի սկաներն է։ Սմարթֆոնի էկրանը Optic Super AMOLED է, չափը՝ ...

Business

image

Ալեքսիս Օհանյանի Reddit-ը 300 մլն դոլար է ներգրավել

Ալեքսիս Օհանյանի Reddit առցանց քննարկումների հարթակը 300 մլն դոլար է ներգրավել։ Միևնույն ժամանակ, հարթակը գնահատվել է 3 մլրդ դոլար։ 150 մլն դոլար ներդրել է չինական Tencent ...

Various

image

Beeline. դպրոցականները կուսումնասիրեն արևային էներգիայի կուտակման տեխնոլոգիան

Beeline-ի և Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) համատեղ ծրագրի շրջանակում հինգ դպրոցների աշակերտները ծանոթանում են արևի էներգիայի կուտակման և օգտագործման տեխնոլոգիաներին։ Այս դասերը կազմակերպվում և ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS