Դեկտեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Google-ն օգտատերերին կօգնի ճանաչել դեպրեսիան
25/08/2017 21:36

Google-ն օգտատերերին կօգնի ճանաչել դեպրեսիան

Google-ի ամերիկյան տարբերակը կառաջարկի «դեպրեսիայի թեստ» անցնել այն օգտատերերին, ովքեր որոնման տողում կմտցնեն «դեպրեսիա» բառը: Դա Google-ի եւ ԱՄՆ-ի Հոգեկան հիվանդությունների ազգային դաշինքի (Nami) համատեղ նախագիծն Է, որը նպատակ ունի օգնել դեպրեսիայի վիճակում գտնվող օգտատերերին՝ հնարավորինս շուտ կասկածելու իրենց մոտ այդ հոգեկան խանգարման առկայության հարցում եւ դիմելու բժշկի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Այս հոգեբանական օգնությունը մատչելի կլինի սոսկ ԱՄՆ-ում. այն օգտատերերին, որոնք տեղեկատվություն կփնտրեն դեպրեսիայի մասին, Google-ը կառաջարկի պատասխանել մի շարք հարցերի՝ հասկանալու՝ կա արդյոք անհանգստանելու պատճառ: Այնուամենայնիվ, ինչպես ընդգծում են Nami-ում, հարցաթերթիկի լրացումը չի կարելի դիտել որպես լիարժեք ախտորոշման փոխարինում, որը կատարում Է բժիշկը:

«Դեպրեսիայի թեստը» նախատեսված Է ամենից առաջ այն բանի համար, որ մարդիկ, ում մոտ իրոք դիտվում Է այդ խանգարումը, պատասխանելով մի շարք հարցերի՝ չձգձգեն բժշկին այցելելը:

Լրահոս