374
21
2808
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կայացավ առաջին Ինժեներական համաժողով-ցուցահանդես

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կայացավ առաջին Ինժեներական համաժողով-ցուցահանդես

Հունիսի 24-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (ՎՏԿ) կայացավ Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող Ինժեներական համաժողով-ցուցահանդեսը՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ կառավարության, Լոռու մարզպետարանի, «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի, ՏՀՏ գործատուների միության, Յունիքոմփ ընկերության և Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի նախաձեռնությամբ:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը ողջունելով համաժողովի բոլոր մասնակիցներին հույս հայտնեց, որ նմանատիպ ֆորում-ցուցահանդեսները կկրեն պարբերական բնույթ՝ ընդգրկելով նաև հանրապետության մյուս տարածքները: Լոռու մարզպես Արթուր Նալբանդյանը նշեց, որ հատկապես կարևոր է նման միջոցառումների անցկացումը Վանաձորում, քանի որ Վանաձորը եղել է խոշոր արդյունաբերական կենտրոն և ունի արդյունաբերական ավանդույթներ:

Միջոցառման նպատակն էր քննարկել ոլորտի գլոբալ զարգացումները, ինժեներական կրթության և գործարար միջավայրի մարտահրավերները, ինչպես նաև խրախուսել փորձի և գաղափարների փոխանակումը կազմակերպությունների և ոլորտի հիմնական դերակատարների հետ համատեղ:

Համաժողովի օրակարգում էին հետևյալ թեմաները՝

- Ինժեներական ոլորտ` ընթացիկ զարգացումներ և հաջողության պատմությունները

- Կրթության և հետազոտությունների մարտահրավերները ինժեներական ոլորտում

- Առաջադեմ կիրառություններ արտադրական գործընթացներում (Ավտոմատ ինքնակառավարվող մեքենաներ, 5G տեխնոլոգիաների հետազոտություն, Կիսահաղորդիչների փորձարկման լուծումներ, Ռադիոհաճախականային և միկրոալիքային տեխնոլոգիաների կիրառություններ (RF and microwave), Արդյունաբերական իրերի ինտերնետ (IIOT)):

Բանախոսների և մոդերատորների շարքում էին ինժեներական ոլորտի խոշորագույն ընկերությունների ղեկավարներ, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ:

Ցուցահանդեսի շրջանակում իրենց  արտադրանքը, լուծումները և ծառայութունները ներկայացրեցին 25 տեղական և միջազգային կազմակերպություն, այդ թվում՝ Ֆեստո, Նեյշնլ Ինստթումենթս, Նաիրի-Թեք, Ռաֆա Սոլուշնս, Էլպիդա Էլեկտրոնիքս, Լոկատոր, UAV lab, Անոդ, Սեզամ, ԷՄԲՐԻ ընկերությունները, Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտը, Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտը:

Տարածաշրջանային զարգացմանը, ինժեներական և բարձրտեխնոլոգիական ընկերությունների խթանմանը միտված համաժողով-ցուցահանդեսը ներգրավեց ավելի քան 250 մասնակիցներ՝ ներկայացուցիչներ կառավարութունից, համալսարաններից, գիտահետազոտական ինստիտուտներից, դոնոր կազմակերպություններից, նորաստեղծ և կայացած ինժեներական ընկերություններից, ոլորտի ներկայացուցիչներ՝ Հայաստանից և արտերկրից:

Կարճ հասցե: geek.am/u/5525.html
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն ՁԻՀ EIF

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2681 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline-ը հայտարարում է «Բի Ին Ռոումինգ» խաղարկության մեկնարկի մասին

Beeline-ը հայտարարում է մրցույթ ճանապարհորդությունների սիրահարների համար։ Մրցույթին մասնակցելու համար մինչև հուլիսի 31-ը պետք է Beeline Armenia ֆեյսբուքյան պաշտոնական էջում խաղարկության մասին համապատասխան գրառման տակ ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline. Հաճախորդի օր` ընկերության ղեկավար կազմն աշխատում է սպասարկման գրասենյակներում

Beeline-ում այսօր հայտարարված է Հաճախորդի օր, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմը, ինչպես նաև տարբեր բաժինների աշխատակիցներ՝ ավելի քան 110 հոգի օրվա ընթացքում շփվելու և աշխատելու ...

Various

image

Beeline. մեկնարկում է ստարտափների աջակցությանը ուղղված ՍտարտՀաբ նախագիծը

Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության ՍտարտՀաբ նախագծի Օֆլայն՝ հարթակի մեկնարկի մասին։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS