Նոր ինովացիոն հեքեթոն՝ EIF-ի, ISTC-ի և Optym Արմենիա նախաձեռնությամբ

Նոր ինովացիոն հեքեթոն՝ EIF-ի, ISTC-ի և Optym Արմենիա նախաձեռնությամբ

Optym Արմենիան, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) և ISTC Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնն առաջին անգամ կազմակերպում են Smarter Transportation Data հեքեթոնը, որն ամենաարդյունավետ միջոցն է տաղանդներ ներգրավելու, նրանց ստեղծագործական ներուժը բացահայտելու, ոլորտով հետաքրքված երիտասարդներին համախմբելու և շատ կարճ ժամանակահատվածում համատեղ նախագծեր իրականացնելու համար:

Smarter Transportation Data հեքեթոնը կկայանա ապրիլի 15-ից 16-ը ISTC-ում: Միջոցառման գլխավոր հովանավորն է Optym Արմենիան, աջակիցները՝ ԱՄՆ ՄԶԳ-ն և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: Հեքեթոնի նպատակն է խթանել նոր գաղափարների գեներացումը և նպաստել ֆունկցիոնալ նախատիպերով նորարարական լուծումների ստեղծմանը տրանսպորտի ոլորտում՝ օգտագործելով ոլորտի առաջատար ապրանքանիշերի կողմից տրամադրված բազմազան տվյալների բազաներ, API-ներ և սարքավորումներ:

Հեքեթոնի առաջին օրը՝ ապրիլի 15-ին, թիմերը հնարավորություն կունենան մասնակցելու տրանսպորտային ոլորտին նվիրված ‹‹Smart Talk››-երի, որոնք կվարեն ոլորտի առաջատար մասնագետները:

Smarter Transportation Data հեքեթոնի անվանակարգերն ու մրցանակներն են՝

- Ամենանորարարական լուծում՝ ֆունկցիոնալ նախատիպով – 4000 ԱՄՆ դոլար

- Լավագույն բիզնես կոնցեպտ/գաղափար - 2500 ԱՄՆ դոլար

- Հայաստանի համար ամենաարժեքավոր լուծում – 1500 ԱՄՆ դոլար

Հեքեթոնին կարող են մասնակցել 2-4 հոգուց բաղկացած թիմեր, որոնք պետք է 24 ժամվա ընթացքում մշակեն և զարգացնեն նորարարական գաղափարներ, առաջարկեն նոր լուծումներ՝ հաշվի առնելով էներգետիկայի և տրանսպորտի ոլորտների առկա խնդիրներն ու մարտահրավերները: Իրենց լուծումները մշակելու համար մասնակիցները պետք է օգտագործեն հանրայնորեն հասանելի կամ Optym, Menu.am և GGTaxi ընկերությունների կողմից տրամադրված տվյալների բազաները:

Հեքեթոնի ընթացքում թիմերի կողմից իրականացվող ծրագրերը կարող են ներառել, բայց սահմանափակված չլինել հետևյալ օրինակներով՝

- Բջջային հավելված, որը տրամադրում է տրանսպորտին վերաբերող օգտակար տեղեկատվություն ներկա ժամանակում և/կամ ամենօրյա երթևեկությունը դարձնում է ավելի հաճելի

- Վիզուալիզացիա (հավելված), որը տվյալների բարդ հավաքածուից առանձնացնում է կարևոր ինֆորմացիան և նպաստում է տրանսպորտային համակարգի գործունեության կամ տրանսպորտի պահանջի ընկալմանը

- Ինֆորմացիոն գրաֆիկ (աղյուսակներ, դիագրամներ և այլն), որը ցուցադրում է տվյալների վերլուծության և համադրման արդյունքում ստացված հետաքրքիր վիճակագրություն:

Միջոցառման մանրամասներին կարելի է ծանոթանալ այս հղմամբ:

Կարճ հասցե: geek.am/u/5490.html
Hackathon Optym Արմենիա Smarter Transportation Data

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2695 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Ucom-ը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծավալը

Ucom ընկերությունը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծառայության շրջանակներում տրամադրվող ներառումների ծավալը։ Այսուհետ բոլոր նրանք, ովքեր առանց ամսավճարի ցանկանում են օգտվել շարժական ինտերնետից միայն ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումը դարձել է անվճար

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումն անվճար է դարձել մյուս սակագնային փաթեթների բաժանորդների համար։ «Մեր «Սմարթ» փաթեթները գործարկումից հետո շատ արագ մեծ տարածում ստացան բաժանորդների շրջանում, ինչը զարմանալի ...

Various

image

Հայաստան ժամանած ջավախեցի պատանիներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գրասենյակ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կառավարման և սպասարկման մշակույթը հաջողված օրինակ է դարձել նաև երկրի սահմաններից դուրս ապրող հայ պատանիների համար: Ընկերության գլխամասային գրասենյակում այս անգամ հյուրընկալվել են Ջավախքի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS